Արմեն Աբրահամյան (գեներալ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Աբրահամյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Արմեն Աբրահամյան | |
|---|---|
| դեկտեմբերի 5, 1959[1] (66 տարեկան) - | |
| Ծննդավայր | Վաղավեր, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Կոչում | գեներալ-մայոր |
| Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ[1] |
| Կրթություն | ՀԱՊՀ (1984)[1] |
| Պարգևներ | |
Արմեն Անդրանիկի Աբրահամյան (դեկտեմբերի 5, 1959[1], Վաղավեր, Ջուղայի շրջան, Նախիջևանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ազատամարտիկ, ռազմական գործիչ։ Գեներալ-մայոր (2006)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը (1984)։ 1984-1988 թվականներին աշխատել է Արմավիրում (Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս)՝ շինարար։ 1988 թվականից մասնակցել է Հադրութի կամավորական ջոկատների ստեղծմանը, եղել գնդի շտաբի պետ, 1997 թվականից՝ ՊԲ սահմանապահ զորամասի հրամանատար։ 1988-1994 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության Հադրութի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Քարվաճառի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
2006 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար։
Պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։
2013 թ. ապրիլի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Karabakh War 1988–1994 (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2004. — էջ 29. — 865 p.
- ↑ Ա. Ա. Աբրահամյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո (էջ 29)։ |
| ||||||