Jump to content

Արմենիա (հանդես, Գեռլա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմենիա

«Արմենիա», հայագիտական հանդես։

Լույս է տեսել 1887–1907 և 1912–1913 թվականներին Տրանսիլվանիայի Գեռլա քաղաքում՝ հունգարերեն։ Խմբագիրներ՝ Քրիստափոր Գովրիկյան, Խաչիկ Սոնգոտյան, Մկրտիչ Պոտուրյան, Անտալ Հերման, Գուստավ Պապ։

Տպագրել է Հայաստանի, Տրանսիլվանիայի և հայկական այլ գաղթավայրերի կյանքին նվիրված հոդվածներ, պատմաբանասիրական, ազգագրական նյութեր, հունգարահայերին և օտարազգի ընթերցողներին ներկայացրել հայոց պատմությունն ու մշակույթը Հանդեսում նյութեր են տպագրել Յանուշ Ցեցը, հունգարացի պետական գործիչ, հայազգի Լ. Գոպչան, Ժ. Մերզան, Յ. Սիմային, Ղուկաս Բադրուպանյանը, Հակոբ Չիլինգարյանը և ուրիշներ։

1992 թվականին որպես թերթ (1 համար) վերահրատարակվել է Կլուժում (Ռումինիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։