Արմենիան փաուեր
Արմենիան փաուեր Armenian Power | |
---|---|
![]() «Արմենիան փաուերի» գրաֆիտի Փոքր Հայաստանում | |
Գործունեության տարիներ | 1980-ականներից մինչ այժմ |
Տարածաշրջան | Հոլիվուդ, Գլենդել, Նյու Յորք, Նյու Ջերսի |
Ազգեր | Հայեր |
Դաշնակիցներ | Մեքսիկական մաֆիա, Ռուսական մաֆիա, Ուկրաինական մաֆիա |
Քրեական գործունեություն | Թրմանյութերի անօրինական շրջանառություն, մեքենայություններ, անհատական տվյալների գողություն, անօրինական ազարտային խաղեր, կողոպուտ, դրամաշորթում |
Անդամների թիվը | Մոտ 250 մարդ |
«Արմենիան փաուեր» (անգլ.՝ Armenian Power[1], թարգմանաբար՝ «Հայկական ուժ», հայտնի նաև որպես՝ «Հայկական մաֆիա», կամ Հայկական խմբավորում), հանցավոր կազմակերպություն և փողոցային բանդա ԱՄՆ-ում, որի կենտրոնը գտնվում է Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում[2]։ Խմբավորումը զբաղվում է թմրամիջոցների շրջանառությամբ, սպանություններով, մեքենայություններով, անհատական ինֆորմացիաների գողությամբ, անօրինական խաղերով, կողոպուտներով և ունի ավելի քան 250 անդամ։ Համաձայն ԱՄՆ դաշնային դատախազության տվյալների` խմբավորման հետ կապի մեջ են մի քանի հարյուր անձ[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արմենիան փաուեր» խմբավորումը երկարատև կապի մեջ է ռուսական մաֆիայի հետ, քանի որ ինչպես Խորհրդային Միության, այնպես էլ այսօրվա Ռուսաստանի քրեական աշխարհը բազմազգ է[4][5]։ Խմբավորումն ունի նաև որոշ իսպանալեզու անդամներ[6]։ 1988 թվականի ամռանը խմբավորման երկու տասնյակ անդամներ իրենց ձեռքը վերցրին Արևելյան Հոլիվուդի մինի մարկետներից մեկին կից ավտոկայանատեղին և այն դարձրին իրենց շտաբ-գրասենյակը։ «Արմենիան փաուեր» խմբավորման անդամները սովորաբար կրում են քաղաքի փողոցային բանդաների դասական հագուստ` խակի գույնով լայն, պարկանման շալվարներ, սպիտակ սպորտային վերնաշապիկներ, մազերի համար ցանց, մուգ կապույտ գլխարկ և LOCS ոճով արևապաշտպան սև ակնոց։ Շատերն ունեն դաջվածքներ և կրում են զենքեր։
Համարվում է, որ «Արմենիան փաուերն» է պատասխանատու 1997 թվականին տեղի ունեցած տասնյակ սպանությունների համար, որոնք իրականացվել են շարժվող մեքենայից[7]։
Խմբավորումն ունի ավելի քան 250 անդամ, որն առանձնապես շատ չէ` հաշվի առնելով ԱՄՆ-ի մյուս էթնիկ խմբավորումները[8][9]։ Խմբի ձևավորմանը նպաստել է Լոս Անջելեսի բազում հանցավոր խմբավորումների առկայությունը[10]։
«Արմենիան փաուերն» իրենից ներկայացնում է ոչ թե փողոցային ավազակություններ, այլ բարձր մակարդակով կազմակերպված հանցավոր խումբ։ 2010 թվականին բացահայտվեց, որ «Արմենիան փաուերը» ներգրաված է դեղերի ապօրինի վաճառքի մեջ[11]։
Լատինա-հայկական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000-ականների սկզբին «Արմենիան փաուերը» հակամարտության մեջ մտավ լատինամերիկյան խմբավորման անդամների հետ, սակայն վերջին տարիներին այդ հակամարտությունը մեղմացել է[12][13]։ 2000 թվականի մայիսի 22-ին լատինամերիկյան «White Fence» (Սպիտակ ցանկապատ) խմբավորման անդամ Խոսե Արգուետան սպանեց «Արմենիան փաուերի» հիմնադիրներից Արմեն Պետրոսյանին (մականունը՝ «Silent»)[14]։ Նույն թվականի մայիսի 24-ին լատինամերիկյան բանդայի անդամները Հոլիվուդի ռեստորաններից մեկում հայ սպանեցին, որին հետևեց «Արմենիան փաուերի» պատասխանը։ Նշվում է, որ դա մեկ ամսում հայկական և լատինամերիկյան խմբավորումների երրորդ բախումն էր[15][16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Coleman Wanda (1996)։ Native in a Strange Land: Trials & Tremors։ Black Sparrow Press։ էջ 192։ ISBN 978-1-57423-024-6
- ↑ Krikorian, Michael (August 17, 1997). Violent Gang Is a Stain on a Proud Ethnic Community Series: The rise of a small street gang, Armenian Power, is causing a tragic cycle of fear and death. Archived 2012-11-07 at the Wayback Machine. Los Angeles Times
- ↑ Glendale News Press (սեպտեմբերի 11, 2013)։ «Eight plead guilty to involvement with Armenian crime ring»։ Glendale News Press։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-12-ին։ Վերցված է հունվարի 17, 2015
- ↑ «Russian Organized Crime»։ Fas.org։ Վերցված է 2012-03-17
- ↑ Lutton Wayne։ «Russian Mafia Invades California»։ The Social Contract։ Վերցված է 2012-03-17
- ↑ «Ruthless Armenian Power gang hit by 74 arrests in huge crackdown on organised crime»։ Daily Mail (London)։ February 17, 2011
- ↑ Rodriguez, Luis (2003). Hearts and Hands: Creating Community in Violent Times, p. 38. Seven Stories Press, ISBN 978-1-58322-564-6
- ↑ «Organized Crime and Gang Section»։ Justice.gov։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-27-ին։ Վերցված է 2012-03-17
- ↑ «Survey Results: Gang member demographics, Race/Ethnicity»։ Ojjdp.gov։ Վերցված է 2012-03-17
- ↑ «Generational Impact of Mass Trauma» (PDF)։ Վերցված է 2012-03-17
- ↑ «Armenian Organized Crime Group Targeted»։ Fbi.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-26-ին։ Վերցված է 2012-03-17
- ↑ Ryan, Harriet (September 19, 2003). Mark Geragos out of Peterson spotlight. Archived 2013-01-20 at Archive.is CNN
- ↑ Yablonsky, Lewis (2005). Gangs in court. Lawyers & Judges Publishing Company, ISBN 978-1-930056-79-4
- ↑ Krikorkian, Michael (February 2, 2001). Gang Violence Claimed Man Who Tried to Change; Crime: The conviction of his killer closes the final chapter in the story of a former Armenian Power leader who was slain in inter-ethnic strife. Archived 2011-06-29 at the Wayback Machine. Los Angeles Times
- ↑ Hong, Peter Y.; Gee, Elise (May 24, 2000). Latino Gang Killed Armenian Man, Police Say. Los Angeles Times
- ↑ Rodriguez, Luis (2003). Hearts and Hands: Creating Community in Violent Times, p. 327. Seven Stories Press,, ISBN 978-1-58322-564-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Armenian Power-ը «նման է իտալական հին մաֆիայի և փողոցային ավազակախմբերի ամուսնության»
- Roots of the Armenian Power Gang
- Armenian criminal enterprise dealt serious blow
|