Jump to content

Արման Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արման Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Հակոբյան
Ծնվել էսեպտեմբերի 30, 1965(1965-09-30) (58 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1988), Հորդանանի համալսարան (1987) և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ (1991)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունարևելագետ, դիվանագետ և դեսպան

Արման Եղիշի Հակոբյան (սեպտեմբերի 30, 1965(1965-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, դիվանագետ։ Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Բանասիրական գիտությունների թեկնածու (սեմական բանասիրություն)[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Հակոբյանը ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 30-ին, Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, 1986-1987 թվականներին սովորել է Ամմանի համալսարանում (Հորդանան)։ 1991 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան։

1989-1991 թվականներին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնում եղել է ավագ լաբորանտ, 1991 թվականից դասավանդել է է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում (արաբերեն, եբրայերեն, դասական ասորերեն, եբրայագիտություն, արամեագիտություն, ասորագիտություն)։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր արևելքի բաժնի երրորդ քարտուղար, 1992-1995 թվականներին՝ Եգիպտոսում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար, 1995-1997 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության արաբական երկրների և Իսրայելի բաժնի առաջին քարտուղար, արտաքին քաղաքականության ծրագրավորման խմբի անդամ, 1997-1999 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ Մերձավոր Արևելքի վարչության պետ, ԱԳՆ ատեստացիոն հանձնաժողովի անդամ, 1999-2002 թվականներին՝ ՄԱԿ-ում (Նյու Յորք) ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, 2002 թվականին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եղել է ՀՀ ԱԳՆ լիազոր ներկայացուցիչ, արտաքին հարաբերությունների վարչության պետ, 2002-2006 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, 2006-2011 թվականներին՝ Կանադայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, Կանադայում ՀՀ գործերի հավատարմատար, Քաղաքական ավիացիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (Մոնրեալ), 2011-2020 թվականներին՝ ՀՀ ԱԳՆ ամերիկյան երկրների վարչության պետ, 2020-2021 թվականներին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա), 2021 թվականի հուլիսից նոյեմբեր՝ Կոլումբիայի Հանրապետությունում և Բոլիվիայի Բազմազգ Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բրազիլիա)[3]։ 2021 թվականի դեկտեմբերի 28֊ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թել Ավիվ)[4]։

Ունի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի (2007) դիվանագիտական աստիճան։

Հիմնական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դասագրքերի, գիտական հոդվածների հեղինակ է։

  • Արման Եղիշի Հակոբյան, Արդի եբրայերեն, Երևան, Զանգակ-97, 2003[5],
  • Արման Եղիշի Հակոբյան, Դասական ասորերեն, Երևան, Զանգակ-97, 2005[6], ռուսերեն թարգմանությունը՝ Классический сирийский язык, Մոսկվա, 2010,
  • Արման Եղիշի Հակոբյան, Արամեագիտության և ասորագիտության ներածություն, Երևան, 2015, անգլերեն թարգմանությունը՝ Introduction to Aramean and Syriac Studies, ԱՄՆ, 2017,
  • Արման Եղիշի Հակոբյան, Հիսուսի և դևերի արամեերեն, Երևան, 2021։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արման Եղիշի Հակոբյան
  2. «Արման Հակոբյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Արման Հակոբյանի կենսագրությունը despan.am/ կայքում
  4. Արման Հակոբյանին Իսրայելի պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
  5. Հակոբյան, Արման Եղիշի (2003). Արդի եբրայերեն. Զանգակ-97. ISBN 978-99930-2-712-6.
  6. Հակոբյան, Արման Եղիշի (2005). Դասական ասորերեն. Զանգակ-97. ISBN 978-99941-1-087-2.