Արմանդ Արաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմանդ Արաբյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1934(1934-12-12)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմարտի 28, 2018(2018-03-28) (83 տարեկան)
Մահվան վայրSan Fernando Valley, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունUSC Gould School of Law?, Բոստոնի համալսարան, Բոստոնի համալսարանի իրավունքի դպրոց և Boston University College of Arts and Sciences?
Մասնագիտությունդատավոր և փաստաբան
ԿուսակցությունԿալիֆոռնիայի հանրապետական կուսակցություն

Արմանդ Մ. Արաբյան (դեկտեմբերի 12, 1934(1934-12-12), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մարտի 28, 2018(2018-03-28), San Fernando Valley, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ փաստաբան, որը 1990 թվականի փետրվարի 3-ից մինչև 1996 թվականի փետրվարի 28-ը զբաղեցնում էր Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի դատավորի օգնականի պաշտոնը։

Վաղ տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմանդը ծնվել է Նյու Յորքում։ Նրա ծնողները՝ Ջոն և Աղավնի Արաբյանները գաղթել էին Հայաստանից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո [1][2]։ 1956 թվականին Արաբյանը սովորելով Բոստոնի համալսարանում հոգեբանության ոլորտում ստացել է բակալավրի աստիճան։ 1956-1958 թվականներին նա ծառայում է որպես լեյտենանտ ԱՄՆ-ի բանակում[2]։ Զորացրվելուց հետո 1961 թվականին Բոստոնի համալսարանի իրավաբանական դպրոցի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1970 թվականին Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Իրավաբանական կենտրոնից ստացել է իրավունքի մագիստրոսի կոչում[3]։

Իրավաբանական և դատական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև դատարանում պաշտոն զբաղեցնելը Արաբյանը 1962-1963 թվականներին եղել է Լոս Անջելեսի շրջանի մարզային դատախազի տեղակալ, ինչպես նաև 1963-1972 թվականներին Կալիֆոռնիա նահանգի Վան Նայս քաղաքում աշխատել է որպես մասնավոր փաստաբան։ 1972 թվականին նահանգապետ Ռոնալդ Ռեյգանը՝ Արաբյանին նշանակեց Լոս Անջելեսի Մունիցիպալ Դատարանի դատավոր, որտեղ նա ծառայեց մեկ տարի։ Այնուհետև Արաբյանը նահանգապետ Ռեյգանի կողմից տեղափոխվեց Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարան, որտեղ նա նախագահում էր 1973-1983 թվականներին։

1979 թվականին՝ Վերաքննիչ Դատարանում Արաբյանի նախնական նշանակումը հակասության առարկա էր. «Երբ Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը հեռացավ նահանգից՝ 1979 թվականին նախընտրական քարոզչություն իրականացնելու համար, լեյտենանտ նահանգապետ Մայք Կերբը՝ Արմանդ Արաբյանին նշանակեց Վերաքննիչ Դատարանի դատավոր՝ քաջատեղյակ լինելով, որ Բրաունը մտադրված է մեկ ուրիշին նշանակել այդ պաշտոնում։ Երբ Բրաունը վերադարձավ, նա չեղյալ համարեց Արաբյանի նշանակումը։ Այդ ամենի արդյունքում ծագած վեճը տեղափոխվեց նահանգի Գերագույն Դատարան, որտեղ էլ որոշում կայացվեց, որ ինչպես նշանակումը, այնպես էլ պաշտոնից զրկումը օրինական են[4]»: Չորս տարի անց նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը Արաբյանին պաշտոնապես նշանակեց Կալիֆոռնիայի Վերաքննիչ Դատարանի երկրորդ շրջանի դատավորի օգնական, որտեղ նա ծառայեց 1983-ից մինչև 1990 թվականը։

1990 թվականին Դոքմեջյանը Արաբյանին նշանակեց Կալիֆոռնիայի Գերագույն դատարանի 105-րդ դատավոր, որտեղ նա ծառայեց մինչև 1996 թվականին իր թոշակի անցնելը[2][5][6][7]։ Լինելով իրավաբան` Արաբյանը հայտնի էր որպես իրավակարգի պահպանողական։

Արաբյանը պահեստայինների նստարանից հեռանալուց հետո աշխատել է որպես հաշտարար և իրավարար[8][9][10][11]։ Նա նաև մտել է Պեպպերդինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի այցելուների խորհրդի կազմի մեջ[12]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբյանը ստացել է բազմաթիվ պարգևներ և մրցանակներ[13]։ 1973 թվականին Armenian Professional Society-ը նրան շնորհեց իր ամենամյա նվաճումների մրցանակը[14]։ 1981 թվականին Արաբյանը ստացավ Բոստոնի համալսարանի Իրավագիտության դպրոցի արծաթե շինգլ մրցանակ՝ իրավագիտության ոլորտում իր վաստակավոր ծառայության համար, իսկ 1990 թվականին՝ արժանացավ Բոստոնի համալսարանի Վաստակավոր շրջանավարտների պարգևին[15][16]։ 2011 թվականին Արաբյանը պարգևատրվել է Սան Ֆերնանդո հովտի իրավաբանների միության Համայնքային Իրավաբանական Հիմնադրամի «Lifetime Achievement Award»-ի մրցանակով[17][18]։ Մի շարք իրավաբանական դպրոցներ Արաբյանին շնորհեցին իրավագիտության պատվավոր դոկտորի աստիճաններ, այդ թվում՝ Հարավ-արևմտյան իրավունքի դպրոցը (1990), Պեպպերդինի համալսարանը (1990), Արևմտյան Լոս Անջելեսի համալսարանը (1994), Թոմաս Ջեֆերսոնի Իրավունքի դպրոցը (1997) և Ամերիկայի իրավունքի քոլեջը (2001):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1962 թվականի օգոստոսի 26-ին նա ամուսնացել է Նենսի Մեգուրյանի հետ (1939 թ. փետրվարի 17 - 2016 թ. հուլիսի 21)՝ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[2][19]։ Նրանք ունեն երկու երեխա՝ դուստրը ՝ Էլիսոն Էն Դեմուրջյան և որդին ՝ Ռոբերտ Արմանդ Արաբյան, որը նույնպես փաստաբան է[20]։ Նա մահացել է 2018 թվականի մարտի 28-ին, 83 տարեկան հասակում[21]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Press release: An Open Conversation Between Appo Jabarian & Justice Armand Arabian»։ City of Glendale, California։ Վերցված է June 8, 2017 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hagar Philip (February 3, 1990)։ «Governor Picks Friend Arabian for High Court»։ Los Angeles Times։ Վերցված է June 8, 2017 
  3. «Members: Armand Arabian»։ California State Bar։ Վերցված է June 8, 2017 
  4. Singer-Vine Jeremy (August 18, 2011)։ «When the Cat's Away...What happens when a governor goes on the campaign trail?»։ Slate։ Վերցված է June 8, 2017 
  5. Dolan Maura (November 10, 1995)։ «State Justice Arabian Expected to Step Down : Law: Conservative Deukmejian appointee will announce Supreme Court retirement Monday, sources say.»։ Los Angeles Times։ Վերցված է June 8, 2017 
  6. Capps Steven A., Sullivan Kathleen (January 26, 1996)։ «Pro-choice pick for high court draws fire»։ San Francisco Chronicle։ Վերցված է June 8, 2017 
  7. Egelko Bob (November 16, 2014)։ «Gov. Jerry Brown lets state Supreme Court vacancy linger»։ San Francisco Chronicle։ Վերցված է June 8, 2017 
  8. «Hon. Armand Arabian»։ Alternative Resolution Centers։ Արխիվացված է օրիգինալից October 9, 2017-ին։ Վերցված է June 8, 2017 
  9. «Ex-Justice Arabian To Open Van Nuys Arbitration Office»։ San Francisco Chronicle։ February 29, 1996։ Վերցված է June 8, 2017 
  10. Guccione Jean (July 8, 2000)։ «Referee Quits in Ethics Dispute»։ Los Angeles Times։ Վերցված է June 8, 2017 
  11. Schrag Peter (2004)։ Paradise Lost: California's Experience, America's Future։ Berkeley, CA: University of California Press։ էջ 111։ ISBN 0520243870։ Վերցված է June 8, 2017 
  12. «Board of Visitors»։ Pepperdine University Law School։ Վերցված է June 8, 2017 
  13. «Entry for Armand Arabian»։ Marquis Who's Who։ Վերցված է June 8, 2017 (չաշխատող հղում)
  14. «List of Achievement Award Recipients»։ Armenian Professional Society։ Վերցված է June 8, 2017 
  15. «Past Silver Shingle Award Recipients»։ Boston University School of Law։ Վերցված է June 8, 2017 
  16. «Boston University Alumni Award Recipients: 1946-2014»։ Boston University։ Վերցված է June 8, 2017 
  17. «Valley Community Legal Foundation to Honor Arabian, Nash»։ Metropolitan News-Enterprise։ April 25, 2011։ Վերցված է June 8, 2017 
  18. Grace Roger M. (May 16, 2011)։ «At National Armenian Bar Gathering: Delightful People, Abysmal Chinese Food»։ Metropolitan News-Enterprise (Los Angeles, CA)։ Վերցված է June 8, 2017 
  19. State of California. California Marriage Index, 1960-1985. Microfiche [database online]. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California, via Provo, UT, USA: Ancestry.com Operations Inc, 2007.
  20. «Members: Robert Armand Arabian»։ California Bar Association։ Վերցված է June 8, 2017 
  21. Former California Supreme Court Justice Armand Arabian, an advocate for rape victims, dies at 83