Jump to content

Ջորջ Դոքմեջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Դոքմեջյան
անգլ.՝ George Deukmejian
Դիմանկար
Ծնվել էհունիսի 6, 1928(1928-06-06)
ԾննդավայրՄենանդս, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էմայիսի 8, 2018(2018-05-08)[1] (89 տարեկան)
Մահվան վայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնԵպիսկոպոսյան եկեղեցի
ԿրթությունՍենթ Ջոն համալսարանի համալսարան և Սիենայի քոլեջ
Մասնագիտությունփաստաբան և քաղաքական գործիչ
ԱմուսինԳլորիա Սաաթջյան
ԾնողներԳուրգեն Ջորջ Դոքմեջյան
Ալիս Դոքմեջյան
Զբաղեցրած պաշտոններԿալիֆորնիայի նահանգապետ, Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, Կալիֆորնիա նահանգի Խորհրդի անդամ և Կալիֆոռնիայի Սենատի անդամ
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
 George Deukmejian Վիքիպահեստում

Ջորջ Դոքմեջյան (լրիվ անունը՝ Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր (անգլերեն՝ Courken George Deukmejian, Jr.), հունիսի 6, 1928(1928-06-06), Մենանդս, Օլբանի շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 8, 2018(2018-05-08)[1], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Գուրգեն Ջորջ Դոքմեջյանը, եղել է գորգավաճառ Այնթապից։ ԱՄՆ ներգաղթելուց հետո նա ամուսնացել է Դոքմեջյանի մոր՝ էրզրումցի Ալիս Դոքմեջյանի հետ (օրիորդական ազգանունը՝ Գայրդյան)։ Վերապրել են Ցեղասպանությունը, տեղափոխվել ԱՄՆ[2]։ Ավարտել է Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1955 թվականին տեղափոխվել է Կալիֆոռնիա, որտեղ 1963 թվականին ընտրվել է նահանգային ժողովի անդամ (առ 1967 թվական), 1967-1979 թվականներին` նահանգային սենատոր, 1979-1988 թվականներին` Կալիֆոռնիայի ընդհանուր դատախազ։ 1982-1991 թվականներին զբաղեցրել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը։ 1985 թվականին Դոքմեջյանի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը Կալիֆոռնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ 1990 թվականին Դոքմեջյանը հատուկ հայտարարագրով ապրիլի 24-ը հռչակեց Հիշատակի պետական օր և կոչ արեց համայն մարդկությանը միանալ հայ զոհերի հիշատակի հարգանքի այդ տուրքին[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «ԵՍ, ԿալիֆոռՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏ ՋՈՐՋ ԴՈՔՄԵՋՅԱՆՍ...»
  • Ջորջ Դոքմեջեանը ԱՄՆ-ի նորագոյն պատմութեան սիրված քաղաքական գործիչներից մէկն էր և հայ ժողովրդի նուիրեալ զաւակը. ՄԵԾ ՀԱՅՔ հաղորդաշարի հիմնադիր և հաղորդավար՝ ռազմաքաղաքական վերլուծաբան Մնացական Խաչատրյանը՝ Կալիֆորնիայի ամենասիրված նահանգապետի մասին։ [1]
  • Ջորջ Դոքմեջյանը ԱՄՆ-ի նորագույն պատմության սիրված քաղաքական գործիչներից մէկն էր և հայ ժողովրդի նվիրյալ զավակը. ռազմաքաղաքական վերլուծաբան Մնացական Խաչատրյանը՝ Կալիֆորնիայի ամենասիրված նահանգապետի մասին։ [2]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Դոքմեջյան» հոդվածին։