Արժեքի հիմնախնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արժեքի հիմնախնդիրը հիմնականում կապված է ռեսուրների սահմանափակության հետ: Բարիքի սակավությունը (սահանափակությունը) արժեքի տարր է[1]: Այս կամ այն ռեսուրսի և բարիքի արժևորման հիմքում դրանց սահմանափակությունն է: Ռեսուրսի ռացիոնալ օգտագործման անհրաժեշտությունը ստիպում է մարդկանց ստեղծելու տնտեսության կազմակերպման արդյունավետ ձևեր: Մինչ այժմ մարդկությանը հայտնի ամենաարդյունավետ տնտեսաձևը շուկայականն է, որը հիմնված է ազատ արտադրողների փոխհարաբերության վրա: Աշխատանքի հասարակական բաժանման արդյունքում փոխանակությունը դառնում է անխուսափելի: Փոխանակային հարաբերությունների ժամանակ ավելի է ընդգծվում ռեսուրի կամ արդյունքի արժեքի հիմնախնդիրը, թեև բնատնտեության ժամանակ էլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործան համար: Նախնադարում մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար հայթայթում էին բնության բարիքներ: Քարե կամ փայտե գործիքները նրանց համար մեծ արժեք էին ներկայացնում, որոնց օգնությամբ կարողանում էին սահմանափակ ռեսուսների միջոցով ստեղծել բարիքներ: Հետևապես՝ արժեքը, որպես տնտեական կատեգորիա, մարդու կողմից սահմանափակ ռեսուրսների գնահատականն է, որոնց բավարարում են նրա այս կամ այն պահանջմունքը:

Արտադրողների համար կարևոր է տարբեր բարիքների փոխանակային հարաբերակցության, այսինքն՝ դրանց արժեքի մեծության որոշումը: Բարիքների փոխանակությունը բախվում է երկու հիմնական խնդրի. առաջին՝ ի՞նչն է պայմանավորում արժեքը, երկրորդ՝ ո՞րն է դրա մեծությունը, կամ ինչպե՞ս չափել դա: Սահմանափակ ռեսուրսի արդյունավետ օգտագործման կարևոր ուղի Ադամ Սմիթը համարել է աշխատանքի հասարակական բաժանումը: Այդ գործընթացը աստիճանաբար նպաստել է արտադրության գործոնների ավելի արդյունավեր օգտագործմանը և տարբեր տնտեսվարող սուբյեկտների միջև փոխանակային հարաբերությունների առաջացմանը: Անգամ բնատնտեսության ժամանակ եղել է գործունեության ոլորտների բաժանում և դրանց արդյունքների փոխանակություն: Աշխատանքի հասարակական բաժանմանը նպաստել է նաև ռեսուրսների անհամաչափ բաշխվածությունն ինչպես տարբեր տնտեսական շրջանների, այնպես էլ երկրների միջև: Աշխատանքի հասարակական բաժանման արդյունքում տարբեր արտադրողներ մասնագիտանում են այս կամ այն արդյունքի արտադրության մեջ, ինչը բարձրացնում է աշխատանքի արտադրողականությունը և նպաստում սահմանափակ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը:

Աշխատանքի բաժանման վրա հիմնված տնտեսության պայմաններում նախ՝ որևէ տնտեսվարող սուբյեկտ չի կարող բավարարել իր պահանջմունքները՝ առանց մյուսների հետ անհրաժեշտ փոխանակային հարաբերության, երկրորդ՝ արտադրողների միջև ձևավորվում է փոխադարձ կախվածություն, երրորդ՝ ավելի է կարևորվում սեփականության իրավունքի հաստատումը արտադրության համար անհրաժեշտ ռեսուրսների նկատմամբ: Բարիքների փոխանակության ժամանակ ձևավորվում է դրանց արժեքը: Վերջինս դրսևորվում է փոխանակային հարաբերությունների միջոցով: Տեղի է ունենում բարիքների փոխանակություն, որոնք ունեն իրենց արժեքները կամ գնահատականները:

Արժեքը սահմանափակ ռեսուրսների և դրանց միջոցով ստեղծված բարիքների գնահատականն է, որը դրսևորվում է դրանց փախանակային հարաբերակցության միջոցով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Экономическая теория (политэкономия), էջ 69

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 86 էջ։