Արթյուր Ադամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Արթյուր Ադամով
Arthur Adamov (1908-1970).jpg
Ծնվել է օգոստոսի 23, 1908({{padleft:1908|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2]
Ծննդավայր Կիսլովոդսկ[3]
Վախճանվել է մարտի 15, 1970({{padleft:1970|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:15|2|0}})[1] (61 տարեկանում)
Վախճանի վայր Փարիզ[4]
Մասնագիտություն դրամատուրգ և գրող
Լեզու ֆրանսերեն[5], ռուսերեն[5] և հայերեն[5]
Քաղաքացիություն Flag of France.svg Ֆրանսիա
Ամուսին Ժակլին Օտրյուսո

Արթյուր Ադամով (ֆր.՝ Arthur Adamov, իսկական անունը՝ Հարություն Ադամյան, օգոստոսի 23, 1908[1][2], Կիսլովոդսկ[3] - մարտի 15, 1970[1], Փարիզ[4]), ազգությամբ հայ ֆրանսիացի արձակագիր և դրամատուրգ, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից մեկը։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթյուր Ադամովը ծնվել է 1908 թվականի օգոստոսի 23-ին Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերող Սուրեն Ադամովի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ադամովների ընտանիքը մեկնում է արտասահման շրջագայության։ Պատերազմը, իսկ ապա նաև հետագա իրադարձությունները խանգարում են նրանց վերադարձին։ Երկար դեգերումներից հետո ընտանիքը, ի վերջո, հաստատվում է Ֆրանսիայում, նախ գավառում, իսկ 1924-ից՝ Փարիզում[6]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամովը ընդհատումներով սովորում է Շվեյցարիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում։ Ապագա դրամատուրգին վիճակված էր ապրելու տարագրության բոլոր դառնություններն ու զրկանքները, որոնք էլ որոշիչ նշանակություն ունեցան նրա աշխարհայացքի ձևավորման գործում։ Եվ սյուռեալիզմի ոգով գրված առաջին բանաստեղծությունները երիտասարդ մտավորականի հոռետեսական ու անկումային տրամադրությունների արտահայտությունն էին։ 20-ականների ավարտին հարելով սյուռեալիստական ուղղությանը՝ Ադամովը բարեկամանում է Պոլ Էլուարի հետ։

30-ական թվականներին Ադամովը մասնակցում է Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ֆաշիստական խմբավորումների դեմ մղվող պայքարին։ Գերմանական օկուպացիայի տարիներին շուրջ կես տարի անցկացնում է Արժելեի համակենտրոնացման ճամբարում։ Հետագայում հրապարակված «Սոսկալի օրագիրը» (1943) և «Խոստովանություն» (1946) ինքնակենսագրական վիպակը կյանքի էին կոչված այդ շրջանի տպավորություններով։ 40-ականների ավարտը Ֆրանսիայի թատերական կյանքում նշանավորվեց ավանգարդիստական մի նոր ուղղության՝ աբսուրդի թատրոնի ստեղծմամբ։ 1953 թվականին Փարիզում ներկայացվեց ծագումով իռլանդացի Սեմյուել Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսը։ Դրամատիկական այդ ստեղծագործության կենտրոնական հերոսնները անհյուրընկալ ու թշնամի աշխարհում մոլորված Վլադիմիրն ու Էստրագոնն են, որոնք սպասում են Գոդոյին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118500589 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Адамов Артюр, Адамов Артюр // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 Record #118500589 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014:
  5. 5,0 5,1 5,2 http://data.bnf.fr/ark:/12148/cb11888085g Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  6. XXդ. արտասահմանյան դրամատուրգիա, հատոր 1. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. 1983. էջ էջ 529. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մխիթարյան Ս., Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փարիզ, 1969:
  • Թիլդյան Ն., Արթուր Ադամովի հետ, «Սովոտական արվեստ», 1967, թիվ 8:
  • Ներսիսյան Լ., Արթուր Ադամովի մի փորձը, «Սովոտական արվեստ», 1962, թիվ 10:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]