Արդելիա Ռիփլի Հոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդելիա Ռիփլի Հոլ
Ծնվել էդեկտեմբերի 4, 1899(1899-12-04)[1]
ԾննդավայրՎեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Մահացել էսեպտեմբերի 4, 1979(1979-09-04)[1] (79 տարեկան)
Մահվան վայրGreenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան և Սմիթ Քոլեջ
ԵրկերArdelia Hall Collection?[2]
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրՌազմավարական ծառայությունների գրասենյակ[2], Roberts Commission?[2] և ԱՄՆ պետդեպարտամենտ[2]
ԱնդամությունMonuments, Fine Arts, and Archives program?

Արդելիա Ռիփլի Հոլ (անգլ.՝ Ardelia Ripley Hall, դեկտեմբերի 4, 1899(1899-12-04)[1], Վեյմուտ, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[1] - սեպտեմբերի 4, 1979(1979-09-04)[1], Greenfield, Մասաչուսեթս, ԱՄՆ[1])[3], Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտում մշակույթի հարցերով պաշտոնյա (1946 - 1964 թթ.), ով մասնագիտացել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստների թալանած արվեստի գանձերի վերադարձն ապահովելու գործում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդելիան ծնվել է Մասաչուսեթս նահանգի Ուեյ Մաութ քաղաքում[5]։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հոտո սովորել է Սմիթ քոլեջում (անգլ.՝ Smith College), այնուհետև մագիստրոսի աստիճանով ավարտել Կոլումբիայի համալսարանը (անգլ.՝ Columbia University):

1945 թվականին Հոլն աշխատանքի է նշանակվել Ճապոնիայի և Կորեայի հետ մշակութային համագործակցության բաժանմունքում՝ որպես խորհրդական, ապահովել կապը Ռոբերտսի հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հուշարձանների, գեղանկարչության և արխիվների պահպանության ամերիկյան ծրագրի (անգլ.՝ Monuments, Fine Arts, and Archives - MFAA) մասնագետների միջև։ Այնուհետև ոչ տևական մի ժամանակահատված աշխատել է որպես MFAA-ի պաշտոնյա Եվրոպայում, որից հետո, որպես գեղանկարչության և հուշարձանների գծով խորհրդատու՝ աշխատանքի է անցել Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտում, որտեղ պաշտոնավարել է մինչև 1964 թվականին թոշակի անցնելը[6]։ Գնահատելով Արդելիա Ռիփլի Հոլի՝ այդ տարիների վաստակը՝ նրան բնութագրել են որպես «շարժիչ ուժի՝ արվեստի թալանված գանձերի վերադարձը ետպատերազմյան տարիներին ապահովելու աշխատանքների բնագավառում» (the driving force at the State Department for postwar restitution between 1946 and 1962)[7]: Իրեն վստահված պատասխանատու գործը հետևողականորեն ու մասնագիտական բարձր մակարդակով իրականացնելու ընթացքում նա համագործակցել է այդ ասպարեզի երկու այլ մասնագետ-փորձագետների՝ ֆրանսիացի Ռոզ Վալանի[8] և ավստրիացի Էվելին Տուկերի հետ[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Find A Grave — 1996.
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.monumentsmenfoundation.org/intl/fr/the-heroes/the-monuments-men/hall-ardelia-r.
  3. Bradsher, Greg (2014). «https://text-message.blogs.archives.gov/2014/07/15/ardelia-hall-part-i/». {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  4. Masurovsky, Marc (2011 թ․ մարտի 1). «Ardelia Hall». Holocaust Art Restitution Project. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  5. Bradsher, Greg (2014). «text-message.blogs.archives.gov/2014/07/15/ardelia-hall-part-i/».
  6. «Ardelia Ripley Hall ( 1899-1979 )». Monuments Men Foundation. Վերցված է 2014 թ․ մարտի 6-ին.
  7. Mashberg, Tom (29 janvier 2014). New York Times (ed.). «Not All Monuments Men Were Men». Վերցված է 6 mars 2014-ին.
  8. «Valland, Capt. Rose | Monuments Men Foundation». www.monumentsmenfoundation.org (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  9. «Tucker, Evelyn | Monuments Men Foundation». www.monumentsmenfoundation.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]