Արա Հակոբյան (նկարիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Հակոբյան (այլ կիրառումներ)- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | ապրիլի 2, 1973 (53 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (1997) |
| Մասնագիտություն | գեղանկարիչ, արվեստաբան |
| Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
| Հայր | Հրավարդ Հակոբյան |
| Արա Հակոբյան Վիքիդարանում | |
Արա Հրավարդի Հակոբյան (ապրիլի 2, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, արվեստաբան, արվեստագիտության դոկտոր (2017), պրոֆեսոր (2018)։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Հակոբյանը ծնվել է 1973 թվականի ապրիլի 2-ին Երևան քաղաքում՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի ընտանիքում։ 1990-1997 թվականներին սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը։ 2001 թվականին կատարելագործվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայում[1]։
2002 թվականից աշխատում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։ 2008–2017 թվականներին ղեկավարել է արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնը։ 2017 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկանն է[2][3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է մի շարք արվեստագիտական և մեթոդական աշխատությունների։
- Ծովանկարիչ Վարդան Մախոխյան (մենագրություն), «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2004։
- Գույնի ու երևակայության գործոնները նկարչության ուսուցման դասընթացում, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2006։
- Վարդան Մախոխյան (պատկերագիրք), «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2006։
- Արսեն Շաբանյան (պատկերագիրք), «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան, 2009։
- Բաղեշի Ամիրդոլու համալսարանը և կերպարվեստը այդ կրթարանում. XVII դար, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2012։
- Նկարչությունը հայկական դպրոցում. XVII–XIX դարեր, «Զանգակ-97» հրատարակչություն, Երևան, 2015։
- Հայազգի ծովանկարիչները, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան, 2017։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների։
2002 թվականին Հայաստանի նկարիչների միության 70- ամյակին նվիրված ցուցահանդեսին ստացել է մրցանակ։
2019- «Կերպարվեստ» անվանակարգում մրցանակ Վահան Թեքեյանի մրցանակաբաշխություն (Թեքեյան միություն)։
2022 – «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» ոսկե մեդալ։
2022- «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի» մեդալ։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկ (2001)
- Երևան, Հովհաննես Թումանյանի թանգարան, 2011
- Երևան, Հայաստանում Ամերիկյան դեսպանատուն, 2013
- Երևան, Հայաստանի նկարիչների միություն, 2014[4]
- Երևան, Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, 2014
- Հայաստանի Թեքեյան մշակութային միություն,2024
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հորս դիմանկարը» (1998)
- «Մայրս» (2002)
- «Դեպի գյուղ» (2003)
- «Ծաղկավաճառուհիները» (2011)
- «Հաց են թխում» (2014)
- «Պատարագ» (2015)
- «Լողափին» (2017)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրավարդ Հակոբյանի դիմանկարը
- «Դեպի տուն»
- «Ուրախ օր»
- «Ամստերդամ»
- «Վենետիկ»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Արա Հակոբյանի արվեստը ճշմարիտ է, համոզիչ, ազնիվ, զուսպ, բայց գեղանկարչորեն հագեցած» (լուսանկարներ)». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Արա Հրավարդի Հակոբյան
- ↑ Մեր դասախոսները. Արա Հակոբյան
- ↑ «Արա Հակոբյանի ցուցահանդեսը Նկարիչների միությունում».
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արա Հակոբյան (նկարիչ)» հոդվածին։ |
|