Արամ Չոբանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Չոբանյան
Aram Chobanian
Ծնվել էօգոստոսի 8, 1929(1929-08-08) (91 տարեկան)
Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտությունսրտաբան
Հաստատություն(ներ)Բոստոնի համալսարանի նախագահ (2003-2005)
Ալմա մատերՀարվարդի բժշկական դպրոց և Բրաունի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ՊարգևներՄխիթար Հերացու մեդալ

Արամ Վ. Չոբանյան (օգոստոսի 8, 1929(1929-08-08), Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), հայազգի բժիշկ, սրտաբան, բժշկական գիտությունների պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի նախագահ (2003-2005), ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Փրովիդենսի (Ռոդ Այլենդ) Բրաուն համալսարանը, 1955 թվականին՝ Հարվարդի բժշկական դպրոցը (Բոստոն, Մասաչուսեթս), պրոֆեսոր՝ 1971։ 1967-1975 թվականներին եղել է Բոստոնի քաղաքային հիվանդանոցի հիպերտոնիայի բաժնի վարիչ, 1999 թվականից՝ Բոստոնի համալսարանի պրոֆեսոր, Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի անդամ, միաժամանակ՝ բժշկական հիպերտոնիայի բաժնի վարիչ, սրտաբանության բաժանմունքի փոխտնօրեն։ 1973 թվականից Վիտակեր սրտանոթային ինստիտուտի հիմնադիր-տնօրեն։ 1975-1995 թվականներին եղել է Ազգային առողջապահական կենտրոնի հիպերտոնիկ հետազոտության բաժնի վարիչ։ 1988 թվականին եղել է բժշկական դպրոցի դեկանը, 1996 թվականին՝ Բոստոնի համալսարանի բժշկական կամպուսի ռեկտորը։ 2003-2005 թվականներին եղել է Բոստոնի համալսարանի նախագահը[2]։

Արամ Չոբանյանը Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամ է։ Մասնակցել է Հայաստանում առողջապահական խնդիրների բարելավմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի։ Կազմակերպել է հայ բժիշկների և բուժաշխատողների վերապատրաստումներ, հետբուհական ծրագրեր Հայաստանում[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպական ԳԱ անդամ, (Բրյուսել, 2002)
  • ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, (1994)
  • Ամերիկյան բժիշկների ընկերության անդամ (1980, 2000 թվականից՝ պատվավոր)
  • Միջազգային այլ գիտական կազմակերպությունների անդամ

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են զարկերակի պատի բջջային և մոլեկուլային կենսաբանության վրա հիպերտոնիայի ազդեցության և աթերոսկլերոզի կանխարգելման մեթոդների զարգացման ուսումնասիրությանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]