Արամ Մայիլյան
Արամ Մայիլյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 6, 1954 |
Ծննդավայր | Տավուշի մարզ, Հայաստան |
Մահացել է | օգոստոսի 28, 2020[1] (66 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | հետազոտող |
Արամ Մայիլյան (փետրվարի 6, 1954, Տավուշի մարզ, Հայաստան - օգոստոսի 28, 2020[1]), Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից, ԱԺՄ վարչության նախկին անդամ, հրապարակախոս, հասարակական գործիչ, գիտնական, հեղինակ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Մայիլյանը ծնվել է 1954 թվականի փետրվարի 6-ին Տավուշի մարզում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ էլեկտրոնային տեխնիկայի ինժեներ մասնագիտությամբ, Ֆիզմաթ գիտությունների թեկնածու: Աշխատել է Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչ նյութերի և սարքերի գիտահետազոտական լաբորատորիայում որպես գիտաշխատող: Ընտրվել է ՀՀ Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղար: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ: 2010 թվականից աշխատում էր Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում՝ որպես գիտաշխատող։[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Առավոտ (հայ.)
- ↑ http://www.iiap.sci.am/staff.php?sid=63&langcode=2