Արամ Թորոսյան
Արամ Թորոսյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 14, 1884 |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1947 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (1908) և Հարվարդի համալսարան (1919) |
Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Արամ Թորոսյան Վիքիդարանում |
Արամ Թորոսյան (դեկտեմբերի 14, 1884, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - դեկտեմբերի 6, 1947, Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ճարտարապետ, գրականագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամ Թորոսյանը ծնվել է 1884 թվականին Վանում։ 1895 թվականից ապրել Է ԱՄՆ-ում։
1908 թվականին ավարտել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, 1919 թվականին՝ Հարվարդի համալսարանը։ Դասախոսել Է Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլիի մասնաճյուղ), 1922 թվականից՝ ճարտարապետության պրոֆեսոր։
Թորոսյանի ջանքերով Կալիֆոռնիայի համալսարանում հաստատվել է «Հայկական դպրոց» հիմնադրամը, որը նրա մահից հետո վերանվանվել Է «Արամ Թորոսյան հիմնադրամ»։ Գործավոր Վանցի ծածկանունով աշխատակցել է հայ մամուլին։ Խմբագրել Է «Արմինիըն հերալդ»-ը (անգլերեն), օժանդակել Ալիս Բլեքուելին՝ թարգմանելու հայ գրողների երկերից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 210)։ ![]() |