Արամայիս Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Աղաջանյան
Ծնվել էփետրվարի 8, 1937
ԾննդավայրԴաշուշեն, ԼՂԻՄ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտությունկենսաքիմիկոս
Աշխատանքդասախոս
գիտնական
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Արամայիս Աղաջանյան (փետրվարի 8, 1937(1937-02-08)[1], Դաշուշեն), հայ կենսաքիմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Աղաջանյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 8-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Դաշուշեն գյուղում։ 1954 թվականին ավարտել է Շուշիքենդի միջնակարգ դպրոցը։ 1955-1960 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում, իսկ արդեն 1961-1964 թվականներին ՝ Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում՝ կենսաքիմիա մասնագիտությամբ։ 1966 թվականին Արամայիս Աղաջանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Ամինաթթվային կազմի փոփոխությունը թթենու տերևներում և որոշ սելեկցիոն սորտերում շերամի կերակրման տարբեր փուլերում» թեմայով[2]։ 1967-1969 թվականներին աշխատել է ԵՊՀ կենսաքիմիայի ամբիոնում որպես կրտսեր գիտաշխատող, իսկ արդեն 1969-1990 թվականներին եղել է ամբիոնի ավագ գիտաշխատող։ Աղաջանյանը 1998-1990 թվականներին նշանակվել է գիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնում։ 1990 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Արգինազան,պրոլինի կենսասինթեզի և կատաբոլիզմի ֆերմենտները համեմետական ասպեկտում» թեմայով։ Նույն տարում ստացել է պրոֆեսորի կոչում։ 1990 թվականից կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր է, իսկ 2001-2006 թվականներին եղել է նույն ամբիոնի վարիչ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Աղաջանյանը համարվում է ավելի քան 106 գիտական աշխատանքների հեղինակ։ Նրա աշխատությունների շարքում են «Կենսաքիմիայի պրակտիկում», «Կենսաքիմիայի լաբորատոր աշխատանքների ուսումնական ձեռնարկ» աշխատությունները։

Արամայիս Աղաջանյանը հետազոտել է արգինազի և պրոլինի կենսասինթեզի ֆերմենտների փոխադարձ կապը։ Համեմատական էվոլյուցիոն տեսանկյունից ավարտված հետազոտությունները ցույց են տվել, որ էվուլյուցիոն և անհատական զարգացման ընթացքում արգինինից պրոլինի կենսասինթեզը կատալիզող ֆերմենտների և որ ուրեոթելիկ արգինազի ակտիվության միջև գոյություն ունի լրիվ համապատասխանություն[3]։

Մասնակցել է միջազգային մի շարք գիտաժողովների Տաշքենդում, Ռիգայում, Լենինգրադում, Կիևում, Դուբնայում, Դամասկոսում, Բուդապեշտում, Ստամբուլում և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://am.hayazg.info/index.php?curid=1890
  2. «Արամայիս Խաչատուրի Աղաջանյան». publishing.ysu.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. Խմբագրական խորհուրդ (2009). ԵՊՀ Կենսագրական հանրագիտարան. Երևան: ԵՊՀ հրատարակչություն. էջ 77. ISBN 9785808411623.