Արագիլ (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագիլ
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ՌեժիսորԻվան Ակսենչուկ
ՍցենարիստԼև Արկադև և Իգոր Բոլգարին
Բեմադրող նկարիչԻգոր Նիկոլաև և Պերճ Սարգսյան
ԱնիմատորներԼիդիա Ռեզցովա, Իգոր Պոդգորսկի
ԵրաժշտությունԷդուարդ Կոլմանովսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով և Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատորՆիկոլայ Պրիլուցկի
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն10 ր. 36 վ.
Թվական1956

Արագիլ, խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1956 թվականին ռեժիսոր Իվան Աքսենչուկովի կողմից՝ «Երեք ձմերուկի կորիզներ» ուզբեկական ժողովրդական հեքիաթի մոտիվներով (մյուս անվանումը՝ «Ոսկե ձմերուկ»)։

Ուզբեկական ազգային կոլորիտի արտահայտությունների և մանրուքների ճշտման համար՝ Աքսենչուկը դիմեց Ուզբեկստանի գիտակ՝ Լեոնիդ Սոլովյովի օգնությանը, իսկ նախապատրաստական նկարների շարքը իրականացվեց նկարիչ՝ Իգոր Նիկոլայևի կողմից՝ Ազգագրության ռուսական թանգարանում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսվում է նրանից, որ հարուստ Աջար-բայը՝ ավանակին թամբած, շրջում է իր կալվածքներով և երգում.

Շուրջբոլորը դաշտեր են՝ իմ դաշտերը,

Ջուր է հոսում ՝ իմ ջուրը,

Զնգում են տանգաները՝ իմ տանգաները։

Նա հաշվում է իր փողերը՝ միջնադարյան թուրքական արծաթե մետաղադրամները։ Աջար-բայի մոտ 99 մետաղադրամ կար և նա ասում է, որ եթե ևս մեկ մետաղադրամ լիներ, ապա կդառնա 100։ Ճանպարհին նա հանդիպում է աղքատ դեհկան Հասանին, ով ոռոգում էր իր դաշտերը, որպեսզի բերք աճեցնի, և ասում է նրան.

Հասան։ Հասան, դու հիմա դրախտ չես ընկնի։

Աջար-բայը զրուցակցին մեղադրում է ջրի գողության մեջ, և խնդրում է տանգա վճարել։ Դեհկանը սկսեց խնդրել, որ նրանից վճար չվերցնի և հիշեցրեց տիրոջը, որ նա երեկ արդեն վճարել էր, իսկ բերքը կոչնչանա առանց ջրի. համսինը գալիս է։ Բայց Աջար-բայը ասում է, որ երեկ նա վճարել էր երեկվա ջրի համար, իսկ այսօր վճարում է այսօրվանի համար, և պահանջեց ավելի շատ՝ երկու տանգա։ Խեղճ Հասանի մոտ այլևս փող չկար։ Այդ ժամանակ Աջար-բայը, վերցնելով քարը, արգելափակեց ջրանցքից ջրի հոսքը դեպի Հասանի դաշտ։ Շարունակելով իր ճանապարհը՝ նա տեսավ, որ արագիլը պատրաստվում է լճակից ջուր խմել։ Նա հարձակվեց խեղճ թռչյունի վրա և գոռաց.

Որտե՞ղ, իմ ջուրը, իմ ջուրը, իմ ջուրը։

Փրկվելով՝ արագիլը թռչեց, բայց հայտնվեց փոթորկի մեջ և ընկավ ուղիղ Հասանի դաշտի վրա։ Դեհանը ցավում էր թռչնի համար, և նա փրկում է նրան քամուց, բայց նրանց երկուսը ծածկվեցին ավազով։ Որոշ ժամանակ անց փոթորիկը վերջացավ։ Հասանը դուրս եկավ ավազից և արագիլին տվեց գավազում մնացած ջուրը։ Հեռանալաով՝ արագիլն իր փրկչին նվիրեց փետուր, որը դարձավ ձմերուկի սերմ։ Հասանը տնկեց սերմը հողում և ջրեց այն ջրի վերջին կաթիլով։ Այդ սերմից մեծ ձմերուկ աճեց, որը Հասանը բերեց տուն՝ կանչելով մնացաց աղքատներին, որպեսզի նրանք միասին համտեսեն հյութալի ձմերուկը։

Երբ ձմերուկը կտրեցին, միջուկի փոխարեն գտան շատ ոսկե մետաադրամներ։ Հասանն ասաց, որը կկիսի այդ ողջ մետաղադրամները բոլոր աղքատների հետ։ Այդ ամենը տեսել էր Աջար-բայը, քանի որ այդ պահին անցնում էր Հասանի տան մոտով։ Իմանալով, թե որտեղից է դեհկանի մոտ այդքան փող, Աջար-բայը որոշեց անել նույնը. նա սկսեց փայտը նետել թռչող արագիլի վրա։ Երբ վերջինս ընկավ, Ադժար-բայը բարի ձևացավ և սկսեց նրան խղճալ՝ ասելով.

Այ-այ-այ։ Խեղճ, խեղճ արագիլ, ո՞վ համարձակվեց քեզ նեղացնել։ Ես քեզ ջուր կտամ, շատ ջուր, իսկ դու ինձ կտաս ձմերուկի սերմ։

Եվ նա սկսեց ջուր լցնել գավաթից արագիլի վրա՝ նրան պատճառելով ավելի շատ տանջանքներ։ Թռչելով՝ արագիլը Աջար-բային թողեց իր կախարդական փետուրը, որը դարձավ ձմերուկի սերմ։ Սերմից աճեց ևս մեկ ձմերուկ։ Գոհ Աջար-բայը այն բերեց իր տուն և արդեն պատրաստել էր արկղեր փողի համար։ Նա կիսեց ձմերուկը, բայց այնտեղ փողի փոխարեն հայտնվեցին մեղուներ, որոնք հարձակվեցին ագահ Աջար-բայի վրա և մի լավ դաս տվեցին նրան։ Աջար-բայն օգնություն էր խնդրում արագիլից, բայց ոչ ոք չարձագանքեց։ Իսկ ազնիվ ու բարի դեհկանները հնարավորություն ունեցան ազատ ոռոգել և աճեցնել իրենց դաշտերը։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակներ Լև Արկադևիչ, Իգոր Բոլգարին
Ռեժիսոր Իվան Աքսենչուկ
Նկարիչներ Իգոր Նիկոլաև, Պերչ Սարգսյան
Նակրիչ-մուլտիպլիկատորներ Լիդիա Ռեզցովա, Իգոր Պոդգորսկի, Վլադիմիր Կրումին, Բորիս Չանի, Կոնստանտին Նիկիֆորով
Բեմանկարիչներ Իրինա Սվետլիցա, Պյոտոր Կորոբաև, Կոնստանտին Մալիշև
Օպերատորներ Նիկոլայ Վոյինով, Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Կոմպոզիտոր Էդուարդ Կոլմանովսկի
Ռեժիսորի օգնականներ Գալինա Լյուբարսկայա, Վ. Յեգորովա
Դերերը հնչեցրել են Աջար-բայ Գեորգի Վիցին
  • Հեղինակները նշված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Մուլտֆիլմի հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոս Նկարագրություն Դերակատար
Արագիլ Ապրում է Աջար-բայի կալվածքներում։ Մուտլֆիլմի հերոսներին տալիս է կախարդական փետուրներ, որոնք դառնում են ձմերուկի սերմեր։
Հասան Ֆիլմի դեհկան, ով աշխատում է Աջար-բայի հողերում։ Դաշտերն ոռոգելու համար Հասանը ջուր է օգտագործում, ինչի համար Աջար-բայը նրանից գումար է վերցնում։ Նա շատ աղքատ էր և տվեց տիրոջն իր վերջին փողերը, բայց միևնույն ժամանակ նա շատ առատաձեռն էր, բարի և աշխատասեր։ Շահը և ագահությունը կործանում էին նրան։
Աջար-բայ Մուլտֆիլմի ագահ հողատերը, ով ճնշում էր գյուղացիներին իր չափազանց բարձր հարկերով։ Նա կարծում էր, որ այն ինչ գտնվում էր իր հողում՝ պատկանում էր նրան, նույնիսկ ջուր։ Գեորգի Վիցին

Մուտլֆիլմի գաղափար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուտլֆիլմը շատ ուսուցողական է երեխաների համար.

  • Չի կարելի ագահ լինել։ Այս մուտլֆիլմում ագահը Աջար-բայն է։ Նա չի բավարարվում՝ շատ փող ունենալով հանդերձ, և ստիպում է խեղճ դեհկաններին վճարել նույնիսկ ջրի համար, որով նրանք ոռոգում էին դաշտերը։ Ավելին, Աջար-բայը նույնիսկ արագիլին չի թողնում ջուր խմել։ Արդյունքում ագահությունը կործանում է Աջար-բային։
  • Շահամոլ լինելը նույնպես վատ է։ Իմանալով ձմերուկի կախարդական սերմի մասին՝ Աջար-բայը հատուկ փայտիկը նետում է արագիլի վրա, որ հետո հոգատար ձևանա և, որպես շնորհակալություն նրանից մրցանակ ստանա։ Բայց արագիլը պատժում է նրան շահամոլության և կեղծիքի համար։ Իսկ Հասանը բացարձակապես անշահախնդիր փրկում է արագիլին, ինչի համար վերջինից ստանում է իսկական շնորհակալություն։
  • Պետք է լինել բարի, առատաձեռն և միշտ օգնել կողքինիդ և կարիքավորներին։ Հասանն իր բարությամբ, անկեղծ օգնում է արագիլին, ինչի համար ստանում է մեծ հարստություն։ Բայց այն ստանալով, նա բոլորը չի վերցնում իրեն, այլ կիսվում է մյուս կարիքավորների հետ։
  • Աշխատանքի հանդեպ սերը։ Հասանը ամբողջ կյանքի ընթացքում տանջվում էր հողեր մշակելով, բերք աճեցնոլով, և արդյունքում նրա աշխատանքը պարգևատրվում է։
  • Չի կարելի նեղացնել բնությանը և կենդանիներին։ Հասանն օգնում է արագիլին, ինչի համար պարգև է ստանում, իսկ Աջար-բայն ընդհակառակը, գաղտնի նեղացնում է թռչունին, և արագիլը պատժում է նրան։
  • Ֆիլմը քարոզում է բարու հավերժ իդեալները, ինչպես նաև ագահության, ստորության և անսրտության հանդեպ անհանդուրժողականությունը։

Ռելիզներ VHS-ի և DVD-ի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Ֆորմատ Դիստրիբյուտեր Այլ մուտլֆիլմեր հրատարակությունում
Ամենասիրված 15 մուլտֆիլմեր VHS Սոյուզ «Կատակներ»,«Բադիկը, ով չէր կարողանում ֆուտբոլ խաղալ»,«Ինչպես է երաժիշտ-բադիկը դարձել ֆուտբոլիստ,«Դա եղել է ձմռանը»,«Մենք՝ Շերլոկ Հոլմսի հետ»,«Մարդուկին նկարել եմ ես»,«Պապիկը և թոռնիկը»
Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ։ Թողարկում 2 VHS Սոյուզ «Շունը և կատուն»,«Վիշապը»,«Խորամանկությունների երեք պայուսակը»,«Երազանքների իրականացում»
1001 գիշեր։ Արևելյան հեքիաթներ VHS Սոյուզ «Ոսկե այծեղջերուն», «Հալիֆ-արագիլ», «Ալի-բաբան և քառասուն ավազակները», «Նոր Ալադինը»
Հեքիաթների աշխարհում։ Մուլտֆիլմերի հավաքածու։ Թողարկում 4։ DVD Խոշորացված պլան «Նետը թռչում է դեպի հեքիաթ»,«Սաթե ամրոցը»,«Ուղիղ 3:15»,«Ամենա, ամենա, ամենա, ամենա»,«Նա բռնվեց»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Игорь Николаев«Моя короткая продолжительная жизнь». Главы из повести. «Звезда» № 3, 2014, Журнальный зал.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի սցենարը կարելի է գտնել «Ֆիլմեր-հեքիաթներ։ Նկարված ֆիլմերի սցենարներ։» 5-րդ թողարկում գրքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]