Արաբիատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբիատա
Ենթատեսակմակարոնով ուտեստ և Տոմատի սոուս
Առաջացման երկիր Իտալիա
 Arrabbiata sauce Վիքիպահեստում

Արաբիատա (իտալ.՝ arrabbiata, իտալերենից՝ arrabbiato ` «զայրացած»), ավանդական իտալական տաք սոուս մակարոնեղենը համեմելու համար։

Սոուսի հայրենիքը համարվում է Կենտրոնական Իտալիան (Լացիոյի շրջանի), բայց դրա բաղադրատոմսը լայնորեն հայտնի է ինչպես Իտալիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ուտեստը պատրաստվում է արագ, պարզ և ընդամենը մի քանի բաղադրիչներով[1]։

«Արաբիատա» սոուսի պատրաստման համար օգտագործվում են սխտոր, կծու կարմիր պղպեղ (չիլի պղպեղ), լոլիկներ, ձիթապտղի յուղ, մաղադանոս[1]։

Սոուսը հիմնականում օգտագործվում է պենե մակարոնեղենը համեմելու համար, հազվադեպ՝ սպագետտի համեմելու համար։

Արաբիատան պենեի հետներկայացվում են մի քանի իտալական ֆիլմերում, որոնցից ամենահայտնիներն են՝ Ֆեդերիկո Ֆելինիի «Հռոմը», Լուկա Վերդոնեի «7 կգ 7 օրում» և Մարկո Ֆերերիի «Մեծ զոհը»[1][2]։

Պատրաստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թավայի մեջ կամ կաթսայի մեջ ցածր կրակի վրա տապակում են սխտորի ատամիկը ձիթապտղի յուղի մեջ, ավելացնում մանրացված չիլի պղպեղը և տապակում ևս 10-15 վայրկյան։ Այնուհետև տապակի մեջ դնում կտրատած պահածոյացված լոլիկն առանց կևեղի և շոգեխաշում 10-15 րոպե մինչև թանձրանա, ավելացնում են աղ։

Մինչև аl dente մակարդակի խաշած մակարոնը ավելացնում են սոուսին, հետո մանրացված մաղադանոս և խառնում են։ Ուտեստը մատուցում են տաք վիճակում[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Giorgioni, Livio (2002). La grande abbuffata : percorsi cinematografici fra trame e ricette. Pontiggia, Federico, 1978-, Ronconi, Marco, 1972-. Cantalupa (Torino): Effatà. էջ 25. ISBN 9788874020225. OCLC 50875311.
  2. «Penne all'Arrabbiata». Ricette di cucina - Le Ricette di GialloZafferano.it (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 9-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Silvia., Spagni (2010). L’arte di cucinare alla romana : ricette tradizionali e curiosi aneddoti per piatti da imperatore. Roma: Newton Compton. ISBN 9788854122574.