Արաբական ապստամբության դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արաբական ապստամբության դրոշ
Flag of Hejaz 1917.svg
Տեսակդրոշ
ՕգտագործումՔաղաքացիական և պետական դրոշ, քաղաքացիական և պետական վիմպել 1:2; 2:3
Ընդունված է1916
ՆախագծողՄարկ Սայքս
Արաբական ապստամբության դրոշը Ակաբայում, 2006 թվական

Արաբական ապստամբության դրոշ (արաբ․՝ علم الثورة العربية‎‎, թուրք.՝ Arap İsyanı bayrağı), դրոշ, որը օգտագործվել է արաբ ազգայնականների կողմից՝ Օսմանյան կայսրության դեմ ապստամբության ժամանակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրոշը նախագծվել է բրիտանացի դիվանագետ Մարկ Սայքսի կողմից, ով փորձում էր ցույց տալ, որ ապստամբությունը կազմակերպվել էր բացառապես արաբների կողմից[1]: Չնայած նրան, որ արաբական ապստամբությունը տեղի է ունեցել փոքր տարածքի վրա և կազմակերպվել է անգլիացիների հետ համատեղ, դրոշը հետագայում դարձել է արաբական մյուս պետությունների ազգային դրոշների նախահիմք, որոնք անկախացել էին Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Դրոշը դրվել է հետևյալ պետությունների դրոշների ստեղծման հիմքում՝ Հորդանան, Իրաք, Քուվեյթ, Սուդան, Սիրիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եմեն, Պաղեստին, Սոմալիլենդ, Արևմտյան Սահարա և Լիբիա:

1916-1918 թվականների ապստամբության արաբական բանակի զինծառայողները: Նրանք տանում են արաբական ապստամբոթւյան դրոշը: Լուսանկարը արվել է արաբական թերակղզում:

Հորիզոնական երեք գույները խորհրդանշում են Աբբասյան, Օմայյան և Ֆաթիմյան խալիֆայությունները: Կարմիր գույնը խորհրդանշում է Հաշիմյանների դինաստիան:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Հաշիմյանները եղել են Մեծ Բրիտանիայի դաշնակիցները: Պատերազմի ավարտից հետո՝ Հիջազում (Արաբական թերակղզի, Հորդանան), Հորդանանում, ժամանակավորապես նաև Սիրիայում և Իրաքում իշխանության եկան Հաշիմյանները:

Մեծ Սիրիան անկում է ապրել 1920 թվականին՝ գոյություն ունենալով ընդամենը մի քանի ամիս: 1925 թվականին Հիջազում Հաշիմյանների իշխանությունը տապալվել է Սաուդյանների կողմից: Իրաքում այն տապալվել է 1958 թվականին՝ պետական հեղաշրջման արդյունքում, իսկ Հորդանանում՝ մինչ օրս պահպանվել է:

Ներկայումս Ակաբայում կա դրոշաձող, որի վրա ծածանվում է արաբական ապստամբության դրոշը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. William Easterly, The White Man’s Burden, (2006) p. 295

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]