Ատելության խումբ
Ատելության խումբը սոցիալական խումբ է, որը խրախուսում և կիրառում է ատելություն, թշնամանք կամ բռնություն՝ հիմնվելով դասակարգի, ռասայի, էթնիկ խմբի, կրոնի, սեռի, գենդերային ինքնության, սեռական կողմնորոշուման և ցանկացած այլ սոցիալական հիմքերի վրա։ Համաձայն ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ), «ատելության խմբի առաջնային նպատակը թշնամանքը և չարամտությունը տարածելն է որոշակի ռասա, կրոն, հաշմանդամություն, տարբերվող սեռական կողմնորոշում կամ էթնիկ/ազգային ծագում ունեցող մարդկանց վրա ովքեր տարբերվում են իրենցից»[1]
Հետապնդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միացյալ Նահանգներում երկու մասնավոր ոչ առևտրային կազմակերպություններ վերահսկում են ատելության և մոլեռանդության խմբերը (ADL և SPLC): Նրանք պահպանում են ատելության, ատելության խմբերի, Գերակայության գաղափարախոսության, Հակասեմիտիզմի և ծայրահեղականությանն կողմնակիցների ցուցակները, որոնք իրականացրել են Ատելության հանցագործություն։ SPLC-ի «ատելության խմբի» սահմանումը ներառում է ցանկացած խումբ, որն ունի դոկտրիններ կամ գործելակերպ, որոնք հակադրվում են մարդկանց որոշակի դասի իրավունքներին։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեոնացիստական և սպիտակ ազգայնական ատելության խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից սկսած գործածության մեջ է մտել «ալտերնատիվ աջակողմյան» տերմինը[2][3],կիրառվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր մերժում են հիմնական պահպանողականությունը՝ հօգուտ պահպանողականության ձևերի, որոնք կարող են ներառել քողարկված կամ բացահայտ ռասիզմ և սպիտակների գերակայություն։ Ալտերնատիվ աջակողմությունը նկարագրվել է որպես «տարօրինակ խառնուրդ հին դպրոցի նեոնացիստների, դավադրության տեսաբանների, հակագլոբալիստների և երիտասարդ աջակողմյան ինտերնետ տրոլների տարօրինակ խառնուրդ։ Նրանց բոլորին միավորում է այն համոզմունքը, որ սպիտակ տղամարդկանց ինքնությունը վտանգի տակ է մուլտիկուլտուրալիզմի և քաղաքական անկոռեկտության պատճառով»[4]:.
Կրոնական ատելության խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային աղքատության իրավունքի կենտրոնը բազմաթիվ քրիստոնեական շարժումներ ճանաչել է որպես ատելության խմբեր, որոնց մեծ մասը դեմ է ԼԳԲՏ իրավունքներին։
Միսոգինիստական ատելության խմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսոգինիստական ատելության խմբերը ատելության խմբեր են, որոնք ուղղված են կանանց կողմ։ Նրանք հաճախ կազմված են երիտասարդ տղամարդկանցից և ներառում են ինցելներին, ռեդ-փիլլերներին (անգլ.՝ Red Pillers), տղամարդկանց իրավունքների շարժումը և արմատական միասեռական շարժումները[5]։ Այս խմբերը կիրառում են նույն հավաքագրման մեթոդները, որոնք օգտագործվում են աջ ծայրահեղական խմբերի կողմից։ Բրիտանացի գրող Լաուրա Բեյթսը կարծում է, որ այդ խմբերից որոշները պետք է դասակարգվեն որպես ահաբեկչական[6]:.
«ԹԵՐՖ»-ը ատելության այն խմբերից է, որը խթանում է ատելությունն ու թշնամանքը տրանսգենդեր կանանց նկատմամբ՝ հիմնված գենդերային ինքնության վրա[7][8][9]։. «ՏԵՐՖ»-ը նաև համագործակցում է հակաֆեմինիստական, ծայրահեղ աջակողմյան և քրիստոնեական պահպանողական կազմակերպությունների հետ[10], գաղափարապես կիսելով տրանսմիսոգինիստական և տրանսֆոբ համոզմունքները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Hate Crime Data Collection Guidelines", Uniform Crime Reporting: Summary Reporting System: National Incident-Based Reporting System, U.S. Department of Justice: Federal Bureau of Investigation, Criminal Justice Information Services Division, Revised October 1999.
- ↑ Daniel Lombroso, Yoni Appelbaum (2016 թ․ նոյեմբերի 21). «'Hail Trump!': Video of White Nationalists Cheering the President-Elect». The Atlantic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Joseph Goldstein (2016 թ․ նոյեմբերի 21). «Alt-Right Gathering Exults in Trump Election With Nazi-Era Salute». The New York Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ The Week Staff (2016 թ․ հոկտեմբերի 1). «The rise of the alt-right». The Week (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին. «A weird mix of old-school neo-Nazis, conspiracy theorists, anti-globalists, and young right-wing internet trolls—all united in the belief that white male identity is under attack by multicultural, "politically correct" forces.»
- ↑ «Male Supremacy». Southern Poverty Law Center (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Anna Kelsey-Sugg (2021 թ․ ապրիլի 2). «'A form of terrorism': Online anti-women groups are radicalising boys, experts say». www.abc.net.au (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Carrera-Fernández, María Victoria; DePalma, Renée (2020). «Feminism will be trans-inclusive or it will not be: Why do two cis-hetero woman educators support transfeminism?». The Sociological Review. 68 (4): 745–762. doi:10.1177/0038026120934686. ISSN 0038-0261. «In fact, some consider TERF to be a hate group disguised as feminism.»
- ↑ Audrey Miano (2017 թ․ հուլիսի 15). «Feminism 101: What Is A SWERF?». FEM Newsmagazine (անգլերեն). UCLA Student Media. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին. «SWERF is closely tied to TERF, or trans-exclusionary radical feminism, which promotes mistreatment and oppression of trans women and transgender people through similar means. Both SWERF and TERF constitute anti-feminist hate groups which in no way represent feminism as a whole.»
- ↑ Allen, E. (2013 թ․ օգոստոսի 9). «Unpacking Transphobia in Feminism». TransAdvocate (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին. «Trans Exclusionary Radical Feminism (TERF) is a relatively small – but extremely dedicated – hate group which passes itself off as feminism to create, support and promulgates negative opinions about trans people.»
- ↑ Ruth Pearce, Sonja Erikainen, Ben Vincent TERF wars: An introduction(անգլ.) // The Sociological Review. — 2020-07-01. — В. 4. — Т. 68. — С. 677—698. — ISSN 0038-0261. — Архивировано из первоисточника 17 Հուլիսի 2021.