Ավտոմատիկա գործարան (Վանաձոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ավտոմատիկա գործարան, ԽՍՀՄ սարքաշինության, ավտոմատացման միջոցների և կառավարման համակարգերի ձեռնարկություն։

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1956 թվականին։ Առաջին արտադրանքը (փոքրածավալ դիֆերենցիալտրանսֆորմատորային սարքեր և հավասարակշռված կամուրջներ) թողարկվել է 1959 թվականին։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին համախառն արտադրանքը կազմել է 19,7 միլիոն ռուբլի։ Արտադրել է տեխնոլոգիական պրոցեսների կարգավորման և հսկման էլեկտրաչափիչ սարքեր և լայն սպառման առարկաներ։ Արտադրանքի 30%-ը ունեցել է որակի պետական նշան։

Արտադրամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական արտադրամասերն էին՝ գալվանական, գործիքային։

Արտահանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրանքն իրացվել է ԽՍՀՄ-ում, ինչպես նաև արտահանվել է աշխարհի 25 երկրներ։ Կոոպերացվել է երկրի 400 ձեռնարկության, հատկապես Նալչիկի էլեկտրասարքավորումների և Ուժգորոդի սարքաշինական գործարանների հետ։

Գիտատեխնիկական կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտատեխնիկական կապեր է ունեցել ունի Լենինգրադի, Երևանի պետական միութենական կոնստրուկորական բյուրոների, Մոսկվայի ստանդարտների համամիութենական ԳՀԻ-ի ու Թբիլիսիի անալիտիկ սարքերի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի հետ։ Գործարանը մասնաճյուղեր է ունեցել Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղ ում և Կալինինո քաղաքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 466 CC-BY-SA-icon-80x15.png