Ավիմիմ
Ավիմիմ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Avimimus Kurzanov, 1981
|
Ավիմիմ (լատին․՝ Avimimus), ոչ խոշոր դինոզավր, տերոպոդների ընտանիքի ներկայացուցիչ։
Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կենդանու լատիներեն անվանումը (Avimimus) նշանակում է «թռչնի նմանություն ունեցող»։
Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս գիշատիչն ունեցել է համեստ չափեր, մարմնի երկարությունը՝ մինչև 1,5 մ, հասակը՝ մինչև 70 սմ, իսկ քաշը՝ մոտավորապես 15 կգ։ Տեսքով նման են թռչունների, սակայն չեն կարողանում թռչել, չնայած կարող են արագ վազել և նույնիսկ զարգացնել մինչև 70 կմ/ժ արագություն։ Ավիմիմի կտուցն ատամնաշար չունի, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ նա սնվել է ինչպես կենդանական, այնպես էլ բուսական կերով։ Ավիմիմների բնակության արեալը ժամանակակից Մոնղոլիայի տարածքն է, ապրել են կավճի դարաշրջանում՝ մոտավորապես 85-70 միլիոն տարի առաջ։
Հայտնագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավիմիմի մնացորդները բացահայտել և ուսումնասիրել է խորհրդային հնէաբան Սերգեյ Կուրզանովը 1981 թվականին, մոնղոլական գիտարշավի ժամանակ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամեն ինչ դինոզավրերի մասին։ СЗКЭО 2008. ISBN 978-5-9603-0089-6
- Ստիվ Պարկեր։ Դինոզավրերի հաղթարշավը։ Լիկ Պրեսս 1998. ISBN 5-7839-0035-4
|