Թադևոս Ավետումյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Ավետումյան Թադևոսից)
Թադևոս Ավետումյան | |
---|---|
Ծնվել է | 1811 |
Ծննդավայր | Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան |
Վախճանվել է | փետրվարի 13, 1863[1] |
Վախճանի վայր | Կալկաթա, Բրիտանական կայսրություն[1] |
Մասնագիտություն | գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ |
Ազգություն | հայ |
Թադևոս Ավետումյան (Խաչիկ) (1811, Նոր Ջուղա, Ղաջարական Պարսկաստան - փետրվարի 13, 1863[1], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[1]), հայ գրող, հրապարակախոս, թարգմանիչ, հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Ջուղայում, ուսանել և գործել է Կալկաթայում։ Մ. Թաղիադյանի համախոհներից էր, լուսավորական շարժման գործիչ, Կալկաթայի «Արարատյան ընկերության» հիմնադիրներից։
Գրել է Մ. Թաղիադյանի կենսագրությունը՝ նրա մահվան առթիվ («Արշալոյս Արարատեան», 1858)։ «Արամայիս» վիպակի (1846) նյութը վերցրել է հնդկահայ կյանքից, արծարծել լուսավորական գաղափարներ, պաշտպանել հայոց լեզուն, կենցաղը, գինու մշակույթը անաղարտ պահելու հարցերը՝ որպես ազգապահպանման կարևոր գործոն։
Կատարել է թարգմանություններ Բեռնարդեն դը Սեն Պիեռ, Օ. Գոլդսմիթից։ Մահացել է փետրվարի 13-ին, Կալկաթայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 617)։ |