Ավետիք Ֆելիքս
Արտաքին տեսք
Ավետիք Ֆելիքս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1888[1] |
Ծննդավայր | Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1] |
Մահացել է | 1949 |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | իրավաբան, հրապարակախոս և հասարակական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | դատավոր |
Ավետիք Ֆելիքս (հունիսի 15, 1888[1], Եղիսաբեթուպոլիս, Սիբիու, Ռումինիա[1] - 1949)՝ հայազգի իրավաբան, հրապարակագիր և հասարակական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հունիսի 15-ին, Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքում (այժմ՝ Դումբրըվեն, Ռումինիա)։ Աշխատել է տարբեր շրջաններում որպես գավառական դատավոր։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրել է եռահատոր օրենսգիտական աշխատություն։ 1920 թվականին հիմնադրել է հունգարահայերի միությունը, իսկ 1924 թվականին՝ Բուդապեշտի հայ կաթոլիկ ժողովրդապետությունը և մինչև մահը եղել է նրանց տնօրենը։ Ունի հայագիտական գործեր՝ գրված հունարերեն. «Հունգարահայոց անցյալը և պատմության մեջ նրանց ունեցած դերը» 1921, «Հայոց անցյալն ու ներկան» (1922, Ֆելիքս Ալեքսայի հետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 615)։ |