Ավետիս Սուլթան Զադե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Սուլթան Զադե
պարս.՝ آوتيس سلطانزاده
Դիմանկար
Ծնվել է1888
ԾննդավայրՄարաղա, Արևելյան Ադրբեջան, Իրան
Մահացել էհուլիսի 16, 1938(1938-07-16)
Մահվան վայրԽՍՀՄ
ՔաղաքացիությունԻրան
Մասնագիտությունտնտեսագետ և հրապարակախոս
ԿուսակցությունԽՄԿԿ և Communist Party of Persia?

Ավետիս Սուլթան Զադե (պարս.՝ آوتيس سلطانزاده, իրական ազգանունը՝ Միքայելյան, 1888, Մարաղա, Արևելյան Ադրբեջան, Իրան - հուլիսի 16, 1938(1938-07-16), ԽՍՀՄ), իրանական կոմունիստական կուսակցության շարժման գործիչ, տեսաբան և հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետիս Սուլթան Զադեն[1]՝ Ավետիս Միքայելյանը, ծնվել է 1889 թվականին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի Մարաղա քաղաքում[2], չքավոր հայ ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, ապա մեկնել Հայաստան և սովորել Երևանին կից սեմինարիայում։ Դպրոցն ավարտելուն պես միացել է կովկասյան հեղափոխական շարժմանը։ 1912 թվականից Ռուսական սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության անդամ է եղել։ 1919 թվականին, Հայդար Ամուօղլու պես, Կոմունիստական ինտերնացիոնալ կազմակերպության կողմից գործուղվել է Տաշքենդ, որտեղ աշխատել է Արևելքի միջազգային քարոզչության խորհրդում։ Մյուս համախոհների հետ միասին ուղարկվել է Գիլանական Հանրապետություն, որտեղ և դարձել է Իրանական կոմունիստական կուսակցության հիմնադիրներից մեկը և դրա Կենտրոնական հանձնաժողովի անդամ։ Գլխավորել է կուսակցության ձախ թևը, որն անմիջապես պահանջում էր հողային բարեփոխումներ իրականացնել, և դեմ է հանդես եկել Կուչեկ-խանի հետ համագործակցության վերաբերյալ։ Միաժամանակ, 1920-1923 թվականներին Իրանի Կոմունիստական ինտերնացիոնալ կազմակերպության անդամ է եղել։ 1925 թվականից «Տնտեսական կառուցում» ամսագրի գլխավոր խմբագիրն էր և մինչև 1927 թվականը մասնակցել է խորհրդային բանկային համակարգի աշխատանքին։ Մի շարք ուսումնասիրությունների հեղինակ է։ 1935 թվականին բոլոր պաշտոններից հեռացվել է, գնդակահարվել է 1938 թվականին։ Որդին քանդակագործ Լեոնիդ Բեռլինն է[3]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Экономика и проблемы национальных революций в странах Ближнего и Дальнего Востока. 1921 г.
  • Современная Персия. М., 1922.
  • Мировая нефтяная промышленность // Делези. Нефть. Перевод с французского И. Маркельс и X. Рыт, с приложением статьи А. Султан-Заде. М. 1923 г.
  • Колониальный Восток. Социально-экономические очерки, под редакцией Султан-Заде. 1924 г.
  • Английский империализм и социально-экономическая природа монархии Реза-шаха Пехлеви // Революционный восток. №3 Журнал Научно-исследовательской ассоциации при Коммунистическом университете трудящихся Востока им. И. В. Сталина. М. 1928 г.
  • Экономическое развитие Персии и английский империализм. /Труды Научно-исследовательской Ассоциации при Коммунистическом Университете Трудящихся Востока имени И.В. Сталина. - М: Издание Коммунистического Университета Трудящихся Востока имени И.В. Сталина, 1930. - 140 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The surname is rendered into English variously, including Sultan-Zade, Sultanzade, and Sultanzadeh.
  2. Ia.B. Vasilkov and M.Iu. Sorokin, "Avetis Sultanovich Sultan-Zade (nast. fam. Mikaelian) (1889-1938)," Liudi i Sud'by: Biograficheskii slovar' vostokovedov-zhertv politicheskogo terrora v sovetskii period (1917-1919) (People and Fates: Biographical Dictionary of Easterner-victims of Political Terror in the Soviet Period, 1917-1991), memory.pvost.org/
  3. Леонид Берлин

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cosroe Chaqueri (ed.), A. Sultanzade: Escrits Economiques. Florence: 1980. —In French.
  • Cosroe Chaqueri, "Sultanzade: The Forgotten Revolutionary Theoretician of Iran: A Biographical Sketch," Iranian Studies, vol. 17 no. 2/3 (Spring-Summer 1984), pp. 215–235. In JSTOR.
  • Cosroe Chaqueri [Khosrow Shakeri] (ed.), Avetis Sultanzade: The Forgotten Revolutionary Theoretician: Life and Works. Tehran: Antidote Publications/Washington, DC: Graphic Print, 1985.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]