Ավգուստա Օսեն
Ավգուստա Օսեն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1878 |
Ծննդավայր | Նամսուս, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա |
Մահացել է | օգոստոսի 3, 1920 (42 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն[1] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Edolf Aasen? |
Կուսակցություն | Նորվեգական բանվորական կուսակցություն |
Ավգուստա Օսեն (նորվ.՝ Augusta Aasen, մայիսի 19, 1878, Նամսուս, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա - օգոստոսի 3, 1920, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան), նորվեգացի քաղաքական գործիչ, Նորվեգիայի բանվորական կուսակցության առաջամարտիկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավգուստա Օսենը ծնվել է 1878 թվականի մայիսի 19-ին Նորվեգիայի Նամսուս քաղաքում, որը գտնվում է Նորվեգական ծովի ափերին։ Հայրը Ֆրեդրիկ Քրիսթիան Պոշն էր, իսկ մայրը՝ Պաուլին Վոգենը[2]։ Հրատարակիչ Էդոլֆ Օսենի (1877-1969) հետ ամուսնությունից ծնվում է նրանց որդին՝ Առնե Պոշ Օսենը, ով հայտնի բանաստեղծ դարձավ Նորվեգիայում[3][4]։
Լևանգերում ավարտել է մանկավարժական ճեմարանը։
1908-ից 1911 թվականներին Թրոնհեյմի քաղաքային կառավարության անդամ է եղել[5]։ Նա Նորվեգիայի մեծությամբ երրորդ քաղաքի՝ Թրոնհեյմի կառավարության առաջին կին աշխատակցուհին էր[2]։
1912-ից 1914 թվականներին դարձել է Նորվեգիայի սոցիալ-դեմոկրատական երիտասարդական խորհրդի քարտուղար[5]։
Սկանդինավիայում Խորհրդային Միության հետ համերաշխության շարժման առաջամարտիկներից է եղել Ավգուստա Օսենը։
Կոմունիստական ինտերնացիոնալի 2-րդ կոնգրեսի մասնակից է եղել Մոսկվայում։
1920 թվականի օգոստոսի 2-ին Մոսկվայի Խոդինսկի կոչվող վայրում ավիացիոն միջոցառման ժամանակ վիրավորվում է, երբ ինքնաթիռը ընկնում է ժողովրդի վրա, դրանից մեկ օր հետո կնքում է իր մահկանացուն։
Հուղարկավորված է Կրեմլի պատի գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://fr.rbth.com/histoire/87541-etrangers-enterres-place-rouge
- ↑ 2,0 2,1 Stene, Morten (ed.). «Aasen, Augusta». Steinkjerleksikonet (Norwegian). Steinkjer. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Henriksen, Trond. «Arne Paasche Aasen». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Stene, Morten (ed.). «Aasen, Edolf». Steinkjerleksikonet (Norwegian). Steinkjer. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 9-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 5,0 5,1 Friis, Jakob; Hegna, Trond; Juel, Dagfin, eds. (1936). «Åsen, Augusta». Arbeidernes Leksikon (Norwegian). Vol. 6. Oslo: Arbeidermagasinets Forlag. էջեր 1144–1145.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Москва. Энциклопедия / Глав. ред. А. Л. Нарочницкий. — М.: Советская энциклопедия, 1980. — 688 с., ил.
- Абрамов Алексей. У Кремлёвской стены. — М.: Политиздат, 1988. — ISBN 5-250-00071-1.
|