Ավա Կոլկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավա Կոլկեր
անգլ.՝ Ava Kolker
Ծնվել էդեկտեմբերի 5, 2006(2006-12-05) (12 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի

Ավա Կոլկեր (անգլ.՝ Ava Kolker, դեկտեմբերի 5, 2006(2006-12-05), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի երիտասարդ դերասան և մոդել, ով առավել հայտնի է Disney ալիքի «Ռայլիի պատմությունը» սերիալում Ավա Մորգենշտերնին (2014-2016 թթ.) և «Շատ սարսափելի ֆիլմ 5»-ում Լիլիի դերերով: Ավան ունեցել է նաև գլխավոր դեր «Միսս Մեդոուզ» ֆիլմում, մարմնավորել է պատանի Էլիսին «Աստրալ: Գլուխ 4» սարսափ ֆիլմում, որը կցուցադրվի 2018 թվականին[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին դերը խաղացել է 4 տարեկանում հայտնի ամերիկյան «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալում 2011 թվականին[1]:

Կատարել է Ավա Մորգենշտերնի երկրորդական դերը Դիսնեյի «Ռայլիի պատմությունը» սերիալում, որը նկարահանվել է 2014-2017 թվականներին[1]:

2015 թվականին «Ուղերձ Քինգից» ֆիլմում ստացել է երկրորդական դեր Թերեզա Պալմեր-ի և Լյուկ Էվանս-ի հետ միասին[1]:

«Քույր-քաղաքներ»-ը ֆիլմում մարմնավորել է երիտասարդ Օստինին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 17-ին[1]:

«Փերու խաղը» հեքիաթային ֆիլմում նույնպես ստացել է գլխավոր դեր: Ռեժիսոր Շոն Նելսոն[1]:

2016 թվականին «Վիլիսկա» սարսափ ֆիլմում ունեցել է գլխավոր դեր: Ֆիլմի ռեժիսորն է Տոնի Վալենսուելան[1]:

«Աստրալ: Գլուխ 4» սարսափ ֆիլմում Ավան մարմնավորել է պատանի Էլիսին: Ֆիլմի ռեժիսորն է Ադամ Ռոբիտելը: Ֆիլմի պլանավորվում է ցուցադրել 2018 թվականին[1]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2012 Ոսկյա ձմեռ Marybeth Geitzen Երկրորդական դեր
2013 Շատ սարսափ ֆիլմ 5 Լիլի Գլխավոր դեր
2013 Քեյթ Մաքքոլի նոր փորձը Augie Գլխավոր դեր
2014 Միսս Մեդոուզ Խեզեր Գլխավոր դեր
2014 Lizard King Hasty Կարճամետրաժ
2014 I Can See You Ամանդա Կարճամետրաժ
2016 Villisca Ինգրիդ Գլխավոր դեր
2016 Ուղերձ Քինգից Boot Երկրորդական դեր
2016 Քույր-քաղաքներ Երիտասարդ Օստին Երկրորդական դեր
2017 The Fairy’s Game Aeloo Գլխավոր դեր
2018 Աստրալ: Գլուխ 4 Երիտասարդ Էլիս -

Սերիալներ

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2011 Ամերիկյան սարսափ պատմություն 3-ամյա աղջիկ -
2013 Հայրիկներ Փոքրիկ աղջիկ 1 էպիզոդ
2014 Սեմ և Քեթ Ռոմի 1 էպիզոդ
2015 Սևավուն Փոքրիկ աղջիկ 1 էպիզոդ
2016 Rachel Dratch’s Late Night Snack Փոքրիկ աղջիկ 1 էպիզոդ
2014-16 Ռայլիի պատմություն Ավա Մորգենշտերն Երկրորդական դեր
2017 White Famous Maddie 1 էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Ava Kolker»։ IMDb։ Վերցված է 2017-07-01 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://mag.amazing-kids.org/amazing-kids-of-the-month1/amazing-kids-of-the-month-ava-kolker-march-2015/
  2. https://www.famousbirthdays.com/people/ava-kolker.html
  3. http://teenplicity.com/ava-kolker-meets-world/