Ավատար։ Լեգենդ Աանգի մասին (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավատար։ Լեգենդ Աանգի մասին
Изображение логотипа
Ժանրֆենթզի հեռուստասերիալ, էքշն սերիալ, հեռուստադրամա և արկածային հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
ՀիմքԱվատար. Լեգենդ Աանգի մասին
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Գոի և Roseanne Liang?
Գլխավոր
դերերում
Gordon Cormier?, Kiawentiio Tarbell?, Dallas Liu?, Դենիել Դե Քիմ, Paul Sun-Hyung Lee?, Լիմ Քայ Սյու, Քեն Լյուն, Yvonne Chapman?, Թեմլին Թոմիթա, Casey Camp-Horinek?, Ian Ousley?, Elizabeth Yu?, Maria Zhang?, Amber Midthunder?, Լի Չարլի, Դեննի Փուդի, Joel Montgrand?, Momona Tamada?, Thalia Tran?, Nathaniel Arcand?, Meegwun Fairbrother?, Հիրո Կանագավա, A Martinez?, Ութքարշ Ամբուդքար, James Sie?, Rainbow Dickerson?, Արդեն Չո, Joel Oulette?, Իրեն Բեդարդ, Ֆրանսուա Շո, Ջորջ Տակեյ, Ռենդալ Դուկ Քիմ և David Sakurai?
Գեղարվեստական աշխարհWorld of Avatar?
Նկարահանման վայրՎանկուվեր[1]
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ8
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունNickelodeon Productions? և Rideback?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պատկերի ձևաչափ2.2:1?
Պաշտոնական կայքէջ

«Ավատար։ Լեգենդ Աանգի մասին» (անգլ.՝ Avatar: The Last Airbender), ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ ֆենտեզի ժանրում։ Համարվում է 2005 թվականի համանուն մուլտսերիալի ադապտացիան։

Սերիալի մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2018 թվականի սեպտեմբերին։ Պրեմիերան նախատեսվում է Նեթֆլիքսում 2024 թվականի փետրվարի 22-ին։ 2023 թվականի հունիսի 18-ին թողարկվել է սերիալի թիզեր-թրեյլերը[2][3]։ Իսկ 2023 թվականի նոյեմբերի 9-ին թողարկվել է երկրորդ թիզեր-թրեյլերը[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գործողությունները տեղի են ունենում Ասիայի և բնիկ ամերիկացիների պատերազմներով լցված աշխարհում, որտեղ որոշ մարդիկ տիրապետում են չորս դասական տարրերից մեկը՝ ջուր, քար, կրակ կամ օդ։ Աանգը, որը նաև իր ժամանակների Ավատարն է, համարվում է վերջին մարդը, որը տիրապետում է օդի տարրին։ Նա կամուրջ է աշխարհիկ և ոգիների աշխարհների միջև և միակն է, որը ի վիճակի է իրեն ենթարկել բոլոր չորս տարրերը։ Ավատարը պահպանում է խաղաղության և բնության հավասարակշռությունը։ Աանգի պատասխանատվությունն է վերջ տալ կրակի տարրին տիրապետող թագավորության պլանները։ Իր արկածների ընթացքում նա գտնում է նոր ընկերներ՝ Կատարան և Սոկկան։ Նրանց հետ միասին Աանգը մեկնում է տիրապետելու չորս դասական տարրերին[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գորդոն Կորմե՝ Աանգ, տասներկուամյա տղա, որը վերջին մարդն է, որը տիրապետում է օդի տարրին, հարյուր տարի եղել է սառեցված սառույցի մեջ։ Ուշքի գալով՝ նա իմանում է, որ մնացած բոլոր օդային տարրին տիրապետող մոգերը ոչնչացվել են կրակի մոգերի կողմից և պարտավոր է վերջ տալ պատերազմին՝ ամբողջ աշխարհում հավասարակշռություն և ներդաշնակություն պահպանելու[6]։
  • Կիավենտինո Տարբել՝ Կատարա, տասնչորս տարեկան մի աղջիկ, որը իր ցեղի ջրային տարրի վերջին նվաճողն է այն բանից հետո, երբ կրակի ազգը սպանեում է իր մորը։ Նա ճանապարհորդում է Աանգի հետ և բացահայտում իր իրական ներուժը[6]։
  • Յան Օուսլի՝ Սոկկա, Կատարայի տասնվեցամյա եղբայրը, որը դառնում է իր ցեղի առաջնորդը այն բանից հետո, երբ հայրը գնում է պատերազմ։ Քրոջ հետ նա միանում է Աանգի առաքելությանը և օգնում է նրանց իր խելացիությամբ և հնարամտությամբ[6]։
  • Դալլաս Լյու՝ Զուկո, կրակի թագավորության աքսորված թագաժառանգը, որը մտադիր է բռնել Ավատարը՝ իր պատիվը վերականգնելու և տուն վերադառնալու համար[6]։
  • Փոլ Սոն Հյոն Լի՝ Այրո, կրակի թագավորության պաշտոնաթող գեներալը և Զուկոյի իմաստուն և հոգատար քեռին ու դաստիարակը[7]։
  • Էլիզաբետ Յու՝ Ազուլա, կրակի թագավորության խորամանկ և աներևակայելի շնորհալի արքայադուստրը, Զուկոյի կրտսեր քույրը[8][9]։

Սերիաների քանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.TitleDirected byWritten byOriginal release date
1"The Last Airbender"
"Վերջին օդային տարրի տիրապետողը"
Մայքլ ԳոյԱլբերտ Կիմ, Մայքլ Դանթե Դիմարտինո և Բրայան Կոնիեցկո2024 թվականի թետրվարի 22
2"Warriors"
"Ռազմիկներ"
Մայքլ ԳոյՋոշուա Հեյլ Ֆիալկով2024 թվականի թետրվարի 22
3"Omashu"
"Օմաշու"
Ջաբար ՌաիսանիԿրիստին Բոյլեն2024 թվականի թետրվարի 22
4"Into The Dark"
"Դեպի խավար"
Ջաբեր ՌաիսանիԿիլի ՄակԴոնալդ2024 թվականի թետրվարի 22
5"Spirited Away"
"Ոգական ճանապարհ"
Ռոզաննա ԼյանԳաբրիել Լանաս2024 թվականի թետրվարի 22
6"Masks"
"Դիմակներ"
Ռոզաննա ԼիաՈւբա Մոհամեդ, Մայքլ Դանթե Դիմարտինո և Բրայան Կոնիեցկո2024 թվականի թետրվարի 22
7"The North"
"Հյուսիսը"
Ջեթ ՈւիլկինսոնՕդրի Վոն Քեննեդի2024 թվականի թետրվարի 22
8"Legends"
"Լեգենդներ"
Ջեթ ՈւիլկինսոնԱլբերտ Կիմ2024 թվականի թետրվարի 22

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleph (երբ.)
  2. Tinoco, Armando (2023 թ․ հունիսի 17). «'Avatar: The Last Airbender': Netflix Releases First Look Photos & Teaser Of Live-Action Series Ahead Of 2024 Release — Tudum». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  3. Romano, Nick (2023 թ․ նոյեմբերի 9). «Avatar: The Last Airbender live-action trailer reveals Appa, premiere date, and more». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Radulovic, Petrana (2023 թ․ նոյեմբերի 9). «Netflix's first big Avatar: The Last Airbender trailer swoops in before a February premiere». Polygon (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Petski, Denise (2021 թ․ օգոստոսի 12). «'Avatar: The Last Airbender': Netflix Live-Action Adaptation Sets Main Cast, Creative Team». Deadline Hollywood (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Avatar: The Last Airbender: Netflix Live-Action Series Reveals Cast and Creative Team - IGN, Վերցված է 2021-08-12-ին «Источник». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  7. Otterson, Joe (2021 թ․ նոյեմբերի 16). «'Avatar: The Last Airbender' Netflix Live-Action Series Casts Its Uncle Iroh, Gyatso, and Commander Zhao». Variety (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 16-ին.
  8. Del Rosario, Alexandra. «'Avatar: The Last Airbender': Elizabeth Yu, Yvonne Chapman & Tamlyn Tomita Among 5 Added To Netflix Adaptation». Deadline Hollywood. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 16-ին.
  9. Kit, Borys (2021 թ․ նոյեմբերի 3). «Daniel Dae Kim to Star in 'Avatar: The Last Airbender' Netflix Live-Action Series». The Hollywood Reporter (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 3-ին.