Jump to content

Ավազային գեկոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավազային գեկոն
Ավազային գեկոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Ընտանիք Գեկոններ
Տեսակ Ավազային գեկկոն
Լատիներեն անվանում
Pachydactylus rangei Andersson, 1908
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ավազային գեկոն կամ աֆրիկյան գեկոն[1] (լատին․՝ Ptychozoon kuhli), մողղեսակերպերի կարգի գեկոնների ընտանիքին պատկանող սողուն։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազային գեկոնը իր երկրորդ անվանումը ստացել է Աֆրիկայում տարածված լինելու շնորհիվ։ Ապրում է հիմնականում Աֆրիկայի ավազուտներում[2]։

Մեծ քանակությամբ տարածված են Նամիբիայի և Անգոլայի տարածքում։ Հենց այստեղ էլ առաջին անգամ հայտնաբերվել է կենդանին՝ 1908 թվականին։

Կլիմայավարժ է չոր անապատային կլիմայի պայմաններին։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավազային գեկոնի մարմնի ընդհանուր երկարությունը պոչի հետ միասին կազմում է 13-14 սմ։ Պոչը կազմում է ամբողջ մարմնի 2/3 մասը։

Ունի բաց գորշ գունավորում։ Նման գունավորումը առաջացել է էվոլյուցիայի արդյունքում անապատային տարածքներում հաստատված լինելու պատճառով։

Վտանգի դեպքում աֆրիկյան գեկոնը խրվում է ավազի մեջ։ Ավազների միջից առձակում է «գեկ-գեկ» հնչյուններ հիշեցնող ազդանշաններ։ Ունի միջմատնային թաղանթ, որը թույլ է տալիս գեկկոնին ավազ տեղաշարժվել ավազների վրայով։

Սնվում է միջատներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ.Ս. Ղազարյան, Գիրք Սողուններ, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան, Երևան, «Փյունիկ»
  2. Հ․Ջ․ Գրիգորյան, Ողնաշարավորներ, Հայերեն կենդանաբանական տերմինաբանություն (վերլուծություն և սկզբունքներ) (խմբ. Հ․Գ․ Խաչատրյան), «ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն», 2008, էջ 180 — 264 էջ. — 300 հատ, ISBN 978-5-8080-0723-9։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազային գեկոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավազային գեկոն» հոդվածին։