Աստղեր և զոլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աստղեր և զոլեր (լրագիր)ից)
Աստղեր և զոլեր
անգլ.՝ Stars and Stripes[1]
Изображение логотипа
Տեսակօրաթերթ, առցանց լրագիր և military newspaper?
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1861
ՀրատարակիչԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն
ՍեփականատերԱՄՆ-ի պաշտպանության նախարարություն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան և Arkansas City?[1]
ԳրասենյակՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Կայքstripes.com(անգլ.)
 Stars and Stripes (newspaper) Վիքիպահեստում

Աստղեր և զոլեր, ամերիկյան ռազմական լրագիր, որը զեկուցում է ԱՄՆ զինված ուժերի անդամների խնդիրները։ Այն գործում է Պաշտպանության դեպարտամենտի ներսում, սակայն խմբագրվում է անկախ կառույցից։ Լրագրի Առաջին բարելավում պահպանագիրը հովանավորվում է ԱՄՆ կոնգրեսի կողմից, որին մշտապես թղթակցում է անկախ գործող օմբուդսմենը, որը ծառայում է ընթերցողների հետաքրքրություններին։ Ինչպես նաև որպես վեբկայք Աստղեր և զոլերը օրական հրապարակում է չորս խմբագրություններ՝ արտասահմանում գործող ռազմական գործիչների վերաբերյալ։ Սրանք եվրոպական, միջինարևելյան, ճապոնական և հարավկորեական խմբագրություններ են, որոնք անվճար առկա են էլեկտրոնային ձևաչափով, և կան նաև յոթ թվայնացված խմբագրություններ[2]։ Լրագրի շտաբը գտնվում է Վաշինգտոն ԿՇ-ում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1861 թվականի նոյեմբերի իննին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ, Իլինոյսի 11-րդ, 18-րդ և 29-րդ զորագնդերը հիմնեցին ճամբար Բլումֆիլդի Միսուրի քաղաքում։ Տեղի լրատվական գրասենյակը դատարկ հայտնաբերելով՝ նրանք որոշեցին տպագրել մի թերթ իրենց գործողությունների մասին և այն անվանեցին Աստղեր և զոլեր: Այսօր Աստղեր և զոլեր թանգարան/գրադարան ասոցիացիան տեղակայված է Բլումֆիլդում[4]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հուլիսի 18 -- Աստղեր և զոլերի լուսանկար Սայրուս Լերով Բալդրիդի կողմից

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Աստղեր և զոլերի անձնակազմը, թղթակիցները և լուսանկարիչները հետպատերազմյան տարիներին դարձան վետերան թղթակիցներ։ Լրագիրը հրապարակվում էր ամերիկյան փորձագիտական ուժերի կողմից 1918-ի փետրվարի իննից մինչև 1919 թվի հունվարի տասներեքը[5]։ Հերոլդ Րոուսը՝ Աստղեր և զոլերի խմբագիրը, վերադառնելով տուն ստեղծեց Նյու Յորքեր ամսագիրը։ Սայրուս Բալդրիջը՝ գլխավոր լուսանկարիչը, հետագայում դարձավ գրքերի և ամսագրերի գլխավոր լուսանկարիչ, ինչպես նաև գրող, բեմի նախագծող։ Սպորտային էջի խմբագիր Գրենթլենդ Րայսը ունեցավ երկար կարիերա լրագրության մեջ և հիմնեց շարժանկարի արվեստանոց, որը անվանեց Գրենթլենդ Րայս Սփորթլայթ[6]։ Թատերական քննադատ Ալեքսանդր Վուլքոտի էսսեները Աստղեր և զոլերի համար հավաքվել են 1919 թվականին իր գրքում՝ «Հրամանն արձակված է»։

Աստղեր և զոլերը ութ էջանոց շաբաթաթերթ էր, որը հասավ գագաթնակետին 526,000 ընթերցողներով՝ հիմնականում հենվելով անձնակազմի իմպրովիզացիոն ջանքերի վրա։ Թերթը տպագրվել է նաև Ֆրանսիայում և բաշխվել ԱՄՆ զորքերին։

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականի մայիսի 2-ին Աստղեր և զոլերը հայտարարեց Հիտլերի մահը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թերթը դյուժիններով տպագրվել է մի քանի գործող թատրոններում։ Նորից և՛ թերթի աշխատողները և՛ երիտասարդ զինվորները ցույց տվեցին եռանդ և տաղանդ թերթը ժամանակին հրապարակելով և առաքելով։ Որոշ խմբագրություններ հավաքվեցին և տպագրվեցին ռազմաճակատից, որպեսզի ամենաթարմ նորությունները ժամանակին հասցնեն զորքերին։ Նաև պատերազմի ընթացքում թերթը հրապարակեց 53 գրքերից բաղկացած ժողովածու՝ Ջի այ պատմվածքներ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին ծաղրանկարների հրապարակումից հետո Բիլլ Մոլդինը, վերադառնելով տուն, հասավ մեծ հաջողության կարիերայի մեջ և երկու անգամ շահեց Պուլիցերյան մրցանակ։

Նախկին անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագիրը հրապարակվել է շարունակաբար Եվրոպայում 1942 թվից ի վեր։

Հայտնի նախկին անդամները ներառում են Էնդի Ռոնեյին և Սթիվ Քրոֆթին, երգերի հեղինակ Շել Սիլվերսթեյն, հումորային գրքի լուսանկարիչ Թոմ Սաթոն, հեղինակներ Գուստավ Հեսֆորդ և Ռալֆ Մարտին, նկարիչ և ծաղրանկարիչ Փոլ Ֆոնթեյնը, հեղինակ և հեռուստալրատվական թղթակից Թոնի Զեփոնե, ծաղրանկարիչ Վերնոն Գրենթ, Հոլիվուդի լուսանկարիչ Ֆիլ Սթերն և ֆոնդային շուկայի թղթակից և Ուոլ սթրիթ Ուիք հեռուստատեսության հաղորդավար Լուի Րուքեյսեր։

Աստղեր և զոլերի լուսանկարը ներշնչեց Ջեք Էնդրուին ստեղծելու 1965 թվականին գրված վեպը պատերազմի սխրագործությունների մասին և նկարահանել 1967 թվականին ֆիլմ՝ Կեղտոտ տասնյակ։

Ամերիկյան հումորի էջը ներկայացվել է 15 էջանոց բաժնում՝ Սթրայփսի կիրակնօրյա հումոր։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղեր և զոլերը առաքվում է ԱՄՆ զորքերին 2003 թվական

Աստղեր և զոլեր ԱՄՆ Կոնգրեսի և Պաշտպանության դեպարտամենտի կողմից լիազորված, անկախ գործող ռազմական լուրերի օրաթերթ է, որը բաշխվում է Եվրոպայի, Միջին Արևելքի և Արևելյան Ասիայի ԱՄՆ տեղակայումներում։ Իսկ շաբաթաթերթը բաշխվում է ԱՄՆ-ում կոմերցիոն հրապարակիչների կողմից։ Աստղեր և զոլեր թերթը օրական թողարկում է միջինը 32 էջ և հրապարակվում է բուլվարային լրագրի ձևաչափով նաև օնլայն հարթակում։ Սթարս և սթրայփսին թղթակցում են ենթասպայական կազմին պատկանող անդամներ տարբեր տեղակայումներում ամբողջ աշխարհով մեկ և օրական կտրվածքով ունենում է 1 միլիոն լսարան։ Աստղեր և զոլերը մատուցում է անկախ ռազմական նորություններ օնլայն 2 միլիոնանոց լսարանին, որի 60-ից 70 %-ը ամերիկացիներ են։

Աստղեր և զոլերը չիրացվող ֆոնդային կազմակերպություն է, որը միայն մասամբ սուբսիդավորվում է Պաշտպանության դեպարտամենտի կողմից։ Գործունեության ծախսերի մեծ մասը հոգում են գովազդների և բաժանորդագրությունների վաճառքի միջոցով։ Լինելով եզակի շատ ռազմական հրապարակումներ մեջ՝ Աստղեր և զոլերը գործում է որպես Առաջին բարելավում լրագիր և Պաշտպանության դեպարտամենտի մեդիա գործունեության մասն է կազմում։ Այլ նյութեր, որոնք ընդգրկված են Պաշտպանության նախարարության մեդիա գործունեության մեջ հրամանագրային հրապարակումներ են։ Սակայն Աստղեր և զոլերը մնում են անկախ գործող ավարտուն խմբագրություններ։

Աստղեր և զոլերը հիմա գտնվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի խմբագրությունները թվայնացնելու գործընթացում։ 1949-1999 թվականների լրատվական միկրոֆիլմերը հիմա կարելի է որոնել օնլայն հարթակում։ Դրանք զետեղված են նաև արխիվային կայքում։ Լրագրի արխիվով նաև վերջերս ստեղծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին անգլիական, իռլանդական և միջերկրածովյան խմբագրություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Newspapers.com
  2. «Site Map». Stripes. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  3. "Contact Us Արխիվացված Սեպտեմբեր 29, 2010 Wayback Machine." Stars and Stripes. Retrieved on October 12, 2010. "529 14th Street NW, Suite 350, Washington, D.C. 20045-1301."
  4. «Starsandstripesmuseumlibrary». Starsandstripesmuseumlibrary. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  5. Library of Congress 2018
  6. «1918-1919: A Talented Editorial Staff», The Stars and Stripes, Library of Congress Serial and Government Publications Division., Վերցված է April 25, 2017-ին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]