Աստերիքսի մեծ ճակատամարտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աստերիքսի մեծ ճակատամարտը
ֆր.՝ Astérix et le Coup du menhir
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Շարքի մասն էAsterix films
ՌեժիսորPhilippe Grimond
ՍցենարիստԱդոլֆ Կաբատեկ
ՀնչյունավորումՌոժե Քարել, Պիեր Տորնարդ, Անրի Լաբուսիեր, Անրի Պուարե, Մարի-Ան Շազել, Ժյուլեն Գիյոմար, Ռոժե Լումոն, Էդգար Ժիվրի, Ժան-Քլոդ Ռոբ, Միշել Գատինո, Իվ Բարսակ, Ժանին Ֆորնե, Պաուլե Էմանուելե, Danièle Hazan, Ժերար Կրոս, Պատրիկ Պրժեա, Բրունո Չոել, Ժան-Ֆրանսուա Օփիե և Պոլ Բիսցիլիա
ՊատմողՊիեռ Տչերնյա
ԵրաժշտությունՄիշելԿոլոմբիե
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա և Flag of Germany.svg Գերմանիա
Լեզուֆրանսերեն
ԸնկերությունDargaud Media
Տևողություն77 րոպե
ՇարքAsterix films
ՊրիկվելԱստելիքսը Բրիտանիայում
ՍիկվելAsterix Conquers America
Թվականհոկտեմբերի 4, 1989 և հոկտեմբերի 12, 1989[1]

«Աստերիքսի մեծ ճակատամարտը» (ֆր.՝ «Astérix et le Coup du Menhir»), լիամետրաժ մուլտֆիլմ, թողարկվել է 1989 թվականին «Աստերիքս» շարքի «Առաջնորդների մենամարտը» և «Գուշակ» կոմիքսների մոտիվներով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Հռոմեացիները պլանավորում են առևանգել Պանորամիքսին, որպեսզի նրան հեռու պահեն կախարդական դեղից: Նրան փրկելու փորձի ժամանակ Օբելիքսը Պանորամիքսին պատահաբար կանգնեցնում է ընկնող մենհիրի տակ։ Հարվածի արդյունքում վերջինս ամնեզիա է ձեռք բերում և ոչ-ոքի չի ճանաչում:

Չնայած գալլերի պայքարին՝ ուժեղ փոթորիկ է լինում գյուղում, և ոմն գուշակ՝ Պրոլիքս անունով, նրանցից բնակավայր է խնդրում: Իր ունակությունների միջոցով նա հեշտությամբ խաբում է դյուրահավատ գյուղացիներին և հողմի անցնելուց հետո բնակվում անտառից ոչ հեռու գտնվող մի վայրում:

Աստերիքսը և Առաջնորդ Ավտորիտարիքսը հուսահատորեն փորձում են օգնել Պանորամիքսի համար կախարդական դեղ պատրաստելուն, սակայն արդյունքում եփուկը պայթում է, և կաթսան թռչում է վերև։ Դա հռոմեացիների պահակախմբի կողմից ընկալվում է որպես ահազանգի ազդանշան: Նրանք ուղարկում են քողարկված և դժկամորեն քայլող մի հետախույզի: Նրան արագ գողանում են և օգտագործում որպես փորձարարական մուկ Պանորամիքսի՝ պակաս պայթյունավտանգ կախարդական դեղը փորձարկելու համար: Սակայն փորձարկված նմուշներից մեկը լրտեսին դարձնում է շատ թեթև, նա թռչում է օդում և զեկուցում գալլերի խնդրի մասին: Արդյունքում ամեն ինչ հայտնի է դառնում Հուլիոս Կեսարին, որը մտքում միայն այն է, թե էլ ում կարելի է առևանգել։ Սպասվում է մեծ ճակատամարտ:

Ֆրանսիացի կրկնօրինակողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոժե Կարել - Աստերիքս
  • Պիեռ Տորնադե - Օբելիքս
  • Հուլիոս Կեսար
  • Իդեեֆիքս
  • Ժյուլիեն Գիյոմար - Պրոլիքս
  • Մարի-Աննա Շազել - Բոնեմին
  • Հենրի Լաբուսիեր - Պանորամիքս
  • Ռոգեր Լումոն - Ցենտուրիոն
  • Էդգար Գիվրի - Ասուրանսետուրիքս
  • Ջեն-Ջաքես Քրամիեր - Ասուրանսետուրիքս (վոկալ)
  • Անրի Պուարե - Աբրարաքուրքիքս
  • Ջեն-Քլաուդ Ռոբբե - Բլոքուս
  • Ջերարդ Քրոս - Դեքուրիոն
  • Պատրիկ Պրեջեն - Օփթիոն
  • Թիմ Բրուք-Թեյլոր - Կակոֆոնիքս
  • Պաուլ Բիսքիգլիա - Ագեքանոնիքս
  • Բրունո Քոել - լրացուցիչ ձայներ
  • Իվես Բարսաք - Օրդրալֆաբետիքս

Ֆիլմի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկված անգլալեզու DVD-ում, որն ավելի վաղ ներառում էր բրիտանական կրկնօրինակումը, ներառվել է ամերիկյան կրկնօրինակումը: Այդ տարբերակը շատ հմտորեն արված չէ և երկրպագուներին այդքան էլ դուր չի գալիս որոշ մասերում հերոսների անվանափոխությունների պատճառով («Գետաֆիքս»-ը փոխվել է «Վիտամիքս»-ի, «Ժիզնեստատիքս»-ը՝ «Բոմբաստիքս»-ի, «Կակոֆոնիքս»-ը՝ «Ֆրենքսինատրիքս»-ի, և «Անխիգենիքս»-ը՝ «Ֆիշստիքս»-ի)։ Դա հերոսներին ծանոթ հանդիսատեսի շրջանում առաջացնում է ընդհանուր բացասական տպավորություն[2][3]։

Առաջին անգլիական կրկնօրինակումը կատարել են Բիլ Օդդին, Բերնարդ Բրեսլոուն, Փիթեր Հավքինսը, Բրայան Բլեսեդը, Թիմ Բրուք-Թեյլորը և Ռոն Մուդին: Ամերիկյան կրկնօրինակումը կատարվել է Հենրի Վինքլերի (Աստերքիսի դերում) և Ռոսի Գրիերի ձայներով (Օրբելիքսի դերում):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]