Աստանա Արենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Stadium.svg
Աստանա Արենա
Astana Arena 2014-03-15.JPG
Տեսակ ֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձև ֆուտբոլ
Տեղագրություն Ղազախստան Աստանա
Երկիր Ղազախստան
Հիմնադրված 2009
Բացված 3 июля 2009 թվականի հուլիսի 3
Կառուցման գին $185 մլն
Ճարտարապետ Populous
Ճարտարագետ Buro Happold
Սեփականատեր Աստանա
Տարողություն 30 000
Տնային թիմ Աստանա (ֆուտբոլային ակումբ)
Բայթերեկ (ֆուտբոլային ակումբ)
Ղազախստանի հավաքական
Դաշտի չափսեր 105×68 մ
Կայք astanaarena.kz
Կոորդինատներ: 51°6′29.2″ հս․ լ. 71°24′6.1″ ավ. ե. / 51.108111° հս․. լ. 71.401694° ավ. ե. / 51.108111; 71.401694
Աստանա Արենաը գտնվում է Ղազախստանում
Աստանա Արենա
Astana Arena Վիքիպահեստում

«Աստանա Արենա», մարզադաշտ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, տեղավորում է մինչև 30 000 հանդիսատես:

Սկզբում, ինչպես և դրա բացման օրը մարզադաշտը անվանվել է Խաջիմուկան ի պատիվ հայտնի ըմբիշի[1]: Ավելի ուշ մարզադաշտը ստացավ ներկայիս «Աստանա Արենա» անվանումը։

Աստանա Արենա, 2014 թ․

Մարզադաշտը առաջին հերթին նախատեսված է ֆուտբոլի համար, բայց հեշտությամբ կարող է հարմարեցվել այլ սպորտաձևերի, այդ թվում երկրում սիրված՝ ըմբշամարտի, ձյուդոյի և բոքսի համար: 30 000 տեղանոց մարզադաշտը մտածված է, որպես մեծ ճնշման երկաստիճան կառույց, ստորին մասում կա 15 000 տեղ, որը շրջապատում է խաղադաշտը, վերին մասում կա ևս 15 000 տեղ, որն էլ իր հերթին կախված է արևմտյան և արևելյան կողմերի վրա:

Մարզադաշտի շարժական տանիքը ամբողջությամբ բացվում և փակվում է 20 րոպեում: Մարզադաշտն ունի արհեստական դաշտ, որը հարմարեցված է միջազգային կարգի խաղեր և համերգներ անցկացնելու համար:

Մարզադաշտի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզադաշտը բացվել է 2009 թվականի հուլիսի 3-ին: Մարզադաշտի պատմության մեջ առաջին անգամ այդ օրը հանդիպեցին «Աստանա» և Ղազախստանի երիտասարդական հավաքականը: Խաղը դատել է մրցավար Պիեռլուիջի Կոլինան, սիմվոլիկ կերպով մրցավարի սուլիչից հետո գնդակին առաջին հարվածը կատարեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ամեն թիմի կազմում բացի հիմնական կազմի ֆուտբոլիստներից խաղադաշտում էին նաև երկուական հրավիրված «աստղեր», երիտասարդական հավաքականի կազմում էին՝ Վրաստանի հավաքականի և իտալական «Միլանի» պաշտպան Կախաբեր Կալաձեն և Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոն, իսկ «Աստանայի» կազմում էին հայտնի թուրք ֆուտբոլիստներ Հասան Շաշը և Հական Շուկյուրը:

2009 թվականի հոկետմբերի 14-ին խաղադաշտում առաջին անգամ կայացավ երկու ազգային հավաքականների պաշտոնական հանդիպում 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակներում, Ղազախստանի հավաքականը հանդիպեց Խորվաթիայի հավաքականի հետ: Խաղը ավարտվեց հօգուտ հյուրերի 2:1 հաշվով, որոշիչ գնդակը խփվեց խաղի ավարտին, ավելացվածի ժամանակում:

Խաղադաշտում անց է կացվել Ասիական ձմեռային խաղեր 2011-ի բացման արարողությունը[2][3]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չորս տրիբունա՝ Հյուսիսային, Հարավային, Արևելյան, Արևմտյան:
  • Տարողություն՝ 30 000 հանդիսատես:
  • Դաշտի չափսեր՝ 105 х 68:
  • Ծածկույթ՝ արհեստական:
  • Նստատեղեր՝ պլասմասե:
  • VIP՝ օթյակներ:
  • Մամուլի օթյակ
  • Ընդարձակ հանդերձարաններ՝ 4:
  • Մրցավարական սենյակ:
  • Տեսուչի սենյակ:
  • 120 հոգու համար նախատեսված մամլո ասուլիսի սրահ:
  • 4 սենյակ ԶԼՄ-ների համար նախատեսված 100 մարդու համար:
  • Տնօրենների սենյակ:
  • 2 ժամանակակից տեսախցիկ:
  • ՈւԵՖԱ-ի պահանջներին համապատասխան լուսավորություն:
  • Մարզումների սրահ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]