Ասյա Վարոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասյա Վարոսյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 3, 1926(1926-02-03)[1]
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 14, 2019(2019-09-14)[1] (93 տարեկան)
Մասնագիտությունտավղահար
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Ասյա Աղասու Վարոսյան (փետրվարի 3, 1926(1926-02-03)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 14, 2019(2019-09-14)[1]), հայ տավղահարուհի, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1977), պրոֆեսոր (1985 թվականից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասյա Վարոսյանը ծնվել է 1936 թվականի փետրվարի 3-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի)։ 1940 թվականին տեղափոխվել է Լենինգրադ (ներկայում՝ Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիային կից հատուկ երաժշտական դպրոցում։ 1948 թվականին ավարտել է կոնսերվատորիան, 1951 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Ե. Ա. Սինիցինա)։

1945-1948 և 1987-1999 թվականներին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցում, 1949-2007 թվականներին՝ կոնսերվատորիայում (տավղահարների կամերային անսամբլի, 1972 թվականից՝ նաև տավղահարների մասնագիտական դասարանների ղեկավար)։ Սաներից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են, երաժշտական անվանի խմբերի առաջատար կատարողներ, ճանաչված մանկավարժներ։

1947-1986 թվականներին Ասյա Վարոսյանը՝ որպես մենակատար, հանդես է եկել Լենինգրադի օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբում (տավիղ), նաև բազմաթիվ նվագախմբերի և առաջատար մեներգիչների հետ։ Երկացանկում ընդգրկվել են Ս. Ս. Պրոկոֆևի, Դ. Դ. Շոստակովիչի, Պ. Ի. Չայկովսկու, Ա. Կ. Գլազունովի, Ռ. Մ. Գլիերի, Ա. Խաչատրյանի և ուրիշների ստեղծագործություններից։

Հեղինակել է բազմաթիվ փոխադրություններ (տավիղի համար), նաև մեթոդական ձեռնարկներ։

1957 թվականին արժանացել է Երիտասարդ կատարողների 2-րդ փառատոնի 1-ին մրցանակի (Լենինգրադ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։