Jump to content

Ասկանիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասկանիոս (հին հունարեն՝ Ἀσκάνιος, լատին․՝ Ascanius), հին հունական և հռոմեական դիցաբանության կերպար[1]: Ասկանիոսը Էնեասի որդին է, ում հաջողվել է հոր հետ միասին դուրս գալ հույների կողմից գրավված Տրոյա քաղաքից[2]: Ըստ Ապպիանոսի՝ Ասկանիոսը Էնեասի և Լավինիայի որդին է՝ ծնված Իտալիայում[3]:

Համաձայն Վերգիլիոսի՝ Էնեասի որդի Ասկանիոսի երկրորդ անունն է՝ Յուլ (Iulus)[4]: Յուլ անունը մեկնաբանվում է որպես Իլ անվան փոփոխություն (կապված է Տրոյա քաղաքի մեկ այլ անվան՝ Իլիոնի հետ)[5]: Մեկ այլ վարկածի համաձայն՝ Յուլն Ասկանիոսի երեխաներից ավագն է, որը զիջել է իշխանությունը Սիլվիոսին և օժտված է եղել սուրբ զորությամբ ու պատվով[6]:

Ասկանիոսը սպանել է Աֆրոդիտեի սրբազան եղնիկին, ինչը դարձել է տրոյացիների և իտալացիների միջև պատերազմի պատճառներից մեկը[7]:

Ասկանիոսն, ըստ հին հունական առասպելագիտության, երբ անցնելիս է եղել Իտալիայով, տեսել է մի խոզ, որը ձագեր էր ունեցել[8]: Վերջինս այս դեպքն ընդունել է որպես Աստծու կողմից նշան և հիմնել է Ալբա Լոնգա քաղաքը Լացիոյում, որտեղ կառավարել էր

Ասկանիոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
Սեռարական
Երևի համընկնում էIulus?
ՏոհմAeneads?
ՀայրԷնեաս
ՄայրԿրեուսա[9] և Լավինիա
Քույր/ԵղբայրSilvius?, Etias? և Anthemone?
ԶավակներBrutus of Troy? և Silvius?
 Ascanius Վիքիպահեստում

30 տարի[10][11]: Հուլիոսների տոհմն իր ծագումը կապել է Յուլի, իսկ նրա միջոցով նաև Էնեասի հետ: Ասկանիոսն ունեցել է որդի՝ Սալվիոսը, որն իր հերթին եղել է Տրոյական պատերազմի հերոս՝ Բրուտուսի հայրը:

Մեկ այլ տարբերակի համաձայն՝ Ասկանիոսը, Աստիանակտի հետ միասին, հիմնել է Սկեպսիս քաղաքը, որտեղ նրա տոհմը իշխել է երկար տարիներ[12]:

Վերջինս նաև հիմնադրել է Ասկանիում քաղաքը՝ Տրոադի շրջանում[13]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Мифы народов мира. М., 1991-92. В 2 т. Т.2. С.678-679; Любкер Ф. Реальный словарь классических древностей. М., 2001. В 3 тт. — Т. 1. — С. 192.
  2. Дионисий Галикарнасский. Римские древности. I. 47. 5
  3. Аппиан. Римская история. I. 1
  4. Вергилий. Энеида II 681 и др.
  5. Вергилий. Энеида. I. 267; Аппиан. Римская история. XIV. 68.
  6. Дионисий Галикарнасский. Римские древности. I. 70. 3-4
  7. Вергилий. Энеида VII 475-540
  8. Дионисий Галикарнасский. Римские древности. I. 56. 5; 66. 1.
  9. Любкер Ф. Ascanius (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 166.
  10. Диодор Сицилийский. Историческая библиотека. VII. фр.5
  11. Вергилий. Энеида. I. 270
  12. Страбон. География. XIII. 1. 52. 607.
  13. Николай Дамасский. История. Фр.26 Якоби

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Robert J. Edgeworth. Ascanius' Mother :

[անգլ.] // Hermes. — 1982. — Vol. 129, № 2. — P. 246-250. — JSTOR 4477428.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Асканий». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)