Ասիական ցիվետ
Ասիական ցիվետ | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Viverra zibetha
Linnaeus, 1758
|
||
Հոմանիշներ | ||
|
||
Հատուկ պահպանություն | ||
Արեալ | ||
|
Ասիական ցիվետ[1][2], մեծ ցիվետ[1] կամ հնդկական ցիվետ[1] (լատին․՝ Viverra zibetha), գիշատիչների կարգի ցիվետների ընտանիքին պատկանող կենդանատեսակ։
Տարածված է Հեռավոր Արևելքում։ Վերջին տարիներին կենդանատեսակների թիվը կտրուկ նվազել է և ասիական ցիվետը Բնության պահպանության միջազգային միության կողմից գնահատվել է, որպես վտանգման սպառնացող տեսակ։
Քիչ քանակությամբ պահպանվել են միայն Հարավարևելյան Ասիայի որոշ հատուկ պահպանվող տարածքներում՝ արգելոցներում և ազգային պարկերում։
Տարածվածութուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են Հարավարևելյան Ասիա տարածաշրջանի պետությունների տարածքներում։
Ազատության մեջ ապրում են Լաոսում, Թաիլանդում, Վիետնամում, Կամբոջայում, Նեպալում, Բութանում, Մյանմայում, Սինգապուրում, Չինաստանի հարավում, Հնդկաստանի հյուսիս-արևելքում, ինչպես նաև ամբողջ Մալակկա թերակղզու տարածքում։
Այս տեսակները հայտնաբերվել են Հեռավոր Արևելքի կուսական անտառներում, ինչպիսիք են սաղարթավոր և մշտադալար անտառները։
Ապրում են նաև տնկադաշտերում և միջնակարգ անտառներում՝ ծովի մակադրակից մինչև 1600 մետր բարձրության վրա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանց պոչի մարմնի երկարությունը կազմում է 50-95 սմ։ Պոչը բավականին երկար է՝ 38-59 սմ։ Կշռում է 3,4-9,2 կգ։
Կոկորդի վրա ունի զարդանախշեր՝ սև և սպիտակ գույներով։ Մարմնի հիմնական գույնը կարմրավուն կամ մոխրագույն է, ոչ հաճախ նաև շագանակագույն։
Պոչը գծավոր է և հզոր։ Այն ունի գրեթե նույն գունավորումը, ինչ որ կոկորդային հատվածը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն. էջ 106
- ↑ Սոկոլով Վ.Ե., Աշխարհի ֆաունա // Կաթնասուններ. տեղեկատու — Մ.: Ագրոպրոմիզդատ, 1990. — С. 108. — 254 էջ — ISBN 5-10-001036-3
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական ցիվետ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական ցիվետ» հոդվածին։ |
|