Ավարտել է Սուխումի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստիտուտը (1934)։ 1938 թվականից Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի պտղաբանջարաբուծության ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, սորտաշրջանացման և գրոտեխնիկայի հարցերին։ Ուսումնասիրել է ՀԽՍՀ խնձորենու ձևագոյացման կենտրոնները, հեռավոր հիբրիդացման եղանակով նոր սորտերի ստացումը, նկարագրել է խնձորենու տեսակային և սորտային կազմի կենսաբանական առանձնահատկությունները, հայտնաբերել դրա տեղական 60 սորտ, որոնցից 4-ը (Ղափար, Չխչխկան, Սյունիքախնձոր, Կարմրկենի) ներդրել է ՀԽՍՀ հյուսիսարևելյան շրջաններում։ Մշակել է ՀԽՍՀ լեռնային և նախալեռնային շրջաններում պտղատու այգիների հիմնադրման և մշակության ագրոմիջոցառումներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 301)։