Առնե Սորեսոն (գործադիր տնօրեն)
Առնե Սորեսոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1958[1] |
Ծննդավայր | Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Մահացել է | փետրվարի 15, 2021 (62 տարեկան) |
Մահվան վայր | Վաշինգտոն, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Մինեսոտայի համալսարան, Luther College? և Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոց |
Մասնագիտություն | փաստաբան և ձեռնարկատեր |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Arne Sorenson Վիքիպահեստում |
Առնե Մորիս Սորենսոն (1958 հոկտեմբերի 13 - 2021 թվականի փետրվարի 15)։ Ծնվել է Ճապոնիայի Տոկիո քաղաքում։ Ավարտել է Այրովա նահանգի Decorah քաղաքի Լյութեր քոլեջը, ինչպես նաև Մինեսոտայի իրավաբանության դպրոցը։ Նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ՝ համակործակցելով Վաշինգտոնի «Latham & Watkins» փաստաբանական ընկերության հետ։
Հանդիսացել է «Marriott International»-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը (CEO):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորենսոնը ծնվել է Տոկիոյում, 1958 թվականի հոկտեմբերի 13-ին։ Նրա հայրը ՝ Մորիս Սորենսոնը, հովիվ էր[2] , իսկ մայրը ՝ Դորոթին (Օսթին), հանրակրթական դպրոցի ուսուցչուհի[3][4]։ Սորեսոնի ընտանիքը տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, երբ նա յոթ տարեկան էր։ Սորեսոնը իր պատանեկությունն անց է կացրել Մինեսոտա նահանգի Սենթ Պաուլ քաղաքում ։
1980 թվականին ավարտել է Այրովա նահանգի Decorah քաղաքի «Լյութեր» քոլեջը՝ մասնագիտանալով բիզնեսի և կրոնի մասնագիտություններով, իսկ 1983թ. Մինեսոտայի իրավաբանության դպրոցը[5]։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորենսոնը «Marriott International»-ում սկսել է աշխատել 1996 թվականին։ Նախքան նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնին անցնելը, նա իրականացրել է մի շարք աշխատանքներ՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։ 2011թ. Սորենսոնը ընտրվել է «Marriott International»-ի տնօրենների խորհրդում, իսկ 2012թ դարձել է գլխավոր գործադիր տնօրեն[6]։
Սորենսոնը ակտիվ մասնակցություն է ունեցել մի շարք ընկերությունների տնօրենների խորհուրդներում։ 2017թ. նոյեմբերին նա միացել է «Microsoft»- ի տնօրենների խորհրդին։ Միաժամանակ եղել է նաև «Business Roundtable»-ի տնօրենների խորհրդի, «Brookings»-ի համալսարանի հոգաբարձուների խորհրդի և «Special Olympics и Warrior-Scholar Project»-ի տնօրենների խորհրդի անդամ[7]։
Սորենսնը իր գործունեության ընթացքում բազմիցս աջակցությունն է հայտնել շրջակա միջավայրի և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
Նախքան «Marriott International»-ում աշխատելը, նա համակործակցել է Վաշինգտոնի «Latham & Watkins» փաստաբանական ընկերության հետ։
Սորեսոնը գործունեությունն է ծավալել նաև Հայաստանում։ 2020թ «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ «Marriott International»-ը հայտարարել է Հայաստանում նոր ծրագրային մեկնարկի մասին. Երևանում՝ Տերյանի 5 հասցեում շահագործման է հանձնվել Courtyard by Marriott նախագիծը[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սորենսոնը իր ապագա կնոջը ՝ Ռութ Քրիստենսոնին հանդիպել է «Լյութերի» քոլեջում սովորելու տարիներին, այդ ժամանակ Քրիսթենսոնը աշխատում էր Սորեսոնի ընտանիքին պատկանող պաղպաղակի խանութում։
Զույգն ամուսնացել է 1984թ. և ունեցել է չորս երեխա[9]։
Սորենսոնը մահացել է 62 տարեկան հասակում, 2021թ. փետրվարի 21-ին, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից՝ շուրջ երկու տարի տևած պայքարից հետո։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ «Հարցուպատասխան Առնե Սորեսոնի- ի հետ». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Ով ով է կրոնում. 1985. էջ 366.
- ↑ «Մահախոսություն Dorothy Austin Sorenson- ի համար».
- ↑ «7 գլխավոր գործադիր տնօրեններ ովքեր նվիրված են կրոնին». 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Առնե Սորեսոն, «Մարիոթ ինթերնեյշնալ»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Առնե Սորեսոն».(չաշխատող հղում)
- ↑ «Երեւանում կբացվի Courtyard by Marriott բազմաֆունկցիոնալ հյուրանոցը». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ «Մարիոթ»-ի գլխավոր տնօրենը լքում է պաշտոնը