Եղբորոսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Առէջագլխիկից)
Եղբորոսին
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Խոլորձազգիներ (Orchidaceae)
Ենթաընտանիք Էպիդենդրայիններ (Epidendroideae)
Տրիբա Neottieae
Ցեղ Եղբորոսին (Cephalanthera)
Rich., 1817

Եղբորոսին (լատին․՝ Cephalanthera), առէջագլխիկ, խոլորձազգիների ընտանիքի կոճղարմատավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 14, ՀՀ-ում՝ 5 տեսակ՝

  • Եղբորոսին կարմիր (Cephalanthera rubra),
  • Եղբորոսին քրդական (Cephalanthera curdica),
  • Եղբորոսին երկարատերեվ (Cephalanthera longifolia),
  • Եղբորոսին դամասոնյան (Cephalanthera damasonium),
  • Եղբորոսին կովկասյան (Cephalanthera caucasica)։

Հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է նախալեռնային և լեռնային գոտիներում (700-2000 մ բւսրձրություններում), ասեղնատերև, և խառնանտառներում, խճահողերում, կրաքարոտ վայրերում և այլն։ Բարձրությունը 15-60 սմ է։ Տերևները խոշոր են, նստադիր, հերթադիր, լայն-նշտարաձև կամ էլիպսաձև։ Ծաղկաբույլը հասկանման է, ծաղիկները՝ սպիտակ, դեղնավուն կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղը տուփիկ է։ Կովկասյան եղբորոսին ՀՀ բնաշխարհիկ է։ Դամասոնյան եղբորոսին (հանդիպում է Տավուշի և Սյունիքի մարզերի միջին և ստորին լեռնային գոտիների հաճարենու, բոխու և կաղնու անտառներում), կարմիր եղբորոսին (հանդիպում է Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի նախալեռնային և լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) և քրդական եղբորոսին (հանդիպում է միայն Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում, խճոտ ու կրաքարերի առաջացման վայրերում) տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Գեղազարդիչ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբորոսին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղբորոսին» հոդվածին։