Առաքել Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
արքեպիսկոպոս
 
Կրթություն՝ Գևորգյան հոգևոր ճեմարան
Գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր հուլիսի 20, 1964(1964-07-20) (59 տարեկան)
Ծննդավայր Երանոս, Գեղարքունիքի մարզ, {{{2}}} Հայաստան

Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան (), քրիստոնեական եկեղեցական գործիչ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ (1996 թվականի մայիսի 30-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի հուլիս 20-ին Մարտունու շրջանի Երանոս գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1979-1985 թվականներին հեռակա կարգով սովորել ու ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժինը։ 1980 թվականին ընդունվել է Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարան։ 1982-84 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, որից հետո ուսումը շարունակել ճեմարանում։ 1988 թվականի մայիսի 12-ին, ձեռամբ Տ.Հուսիկ արք. Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ և նշանակվել «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան տնօրեն։ 1989 թվականի մարտի 15-ին պաշտպանել է ավարտաճառ՝ «Եփրեմ Սսեցի Աջապահյան Կաթողիկոսի «Մեկնութիւն Յովանու Մարգարեի»» թեմայով։

1989 թվականի հունիսի 11-ին ձեռնադրվել է աբեղա։ 1989 թվականի օգոստոսի 25-ից նշանակվել է Սիսիանի Սբ. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ։ 1990 թվականի մայիս 10-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.Վազգեն Ա-ի կողմից նշանակվել է Սյունյաց թեմի առաջնորդական փոխանորդ՝ Գորիս քաղաքում։ 1993 թվականի ապրիլի 3-ից նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես առաջնորդական փոխանորդի օգնական և Սևանի ավազանի հոգևոր տեսուչ։ 1994 թվականի հունիսին մեկնել է Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաք և վեց ամիս ուսանել տեղի աստվածաբանական համալսարանում։ 1994 թվականի հունիսի 3-ին պաշտպանել է վարդապետական թեզ՝ «Առաքել Սյունեցու «Ամենայն չար տաջելի է»» թեմայով։ 1994 թվականի դեկտեմբերից նշանակվել է Սևանյան դպրանոցի տեսուչ։ 1996 թվականի մայիսի 30-ից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կոտայքի թեմի առաջնորդ և պաշտոնավարում է մինչ օրս[1]։ 1997 թվականի հունիսի 15-ին ձեռամբ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի հուլիսի 18-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2009 թվականի փետրվարի 18-ին պարգևատրվել է Կոտայքի մարզպետի հուշամեդալով։ 2010 թվականի մարտի 26-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2011 թվականի դեկտեմբերի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1537 հրամանով պարգևատրվել է «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալով։ 2013 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 58 որոշմամբ պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ 2013 թվականի փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է որպես ՀՀ Ոստիկանության հոգևոր պատասխանատու[3]։

2013 թվականի հունիսի 6-ին ՀՀ Ոստիկանության պետի թիվ 1807 հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակի» շքանշանով։ 2014 թվականի ապրիլ 14-ի թիվ 1001-Ա հրամանով պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով։ 2014 թվականի մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի կողմից արժանացել է Արքության պատվի։ 2015 թվականի հունվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 45 որոշումով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով[4]։ 2015 թվականի օգոստոսի 21-ին ստացել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ 2017 թվականի հուլիսի 15-ին ՀՀ Ոստիկանապետի թիվ 1632 որոշմամբ պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով։ 2017 թվականի սեպտեմբեր 20-ին պարգևատրվել է Արցախի ազատության պայքարում կատարած հատուկ ծառայությունների համար «Մայրական երախտագիտության» մեդալով։ 2018 թվականի ապրիլի 5-ին պարգևատրվել է «Ոստիկանության 100 ամյակ» հոբելյանական մեդալով։

Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանը ուղղեց խաղաղասեր հայի կողմը»[5],
  • «Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին՝ մի կողմ դնելով նեղ անձնական շահը»[6],
  • «Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը»[7]։

Տեսահարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ««Անդրանիկ Օզանյան» մեդալի առթիվ»[8]
  • «Ակունք գյուղի հոգեւոր-մշակութային կենտրոնի բացման արարողությունը»[9],
  • «Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը»[10],
  • «Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում»[11],
  • «Քահանայական ձեռնադրություն»[12],
  • «Երեխաների աջակցության հիմնադրամի»[13],
  • «Սննդի օգնություն կարիքավոր ընտանիքներին»[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «https://www.flib.sci.am». 1996. Վերցված է 2/2/2022-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. «Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյան». www.armenianchurch.org. 2/2/2022. Վերցված է 2015-ին.
  3. «ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ». http://old.police.am/news/view/%D5%B0%D5%B8%D5%A3%D5%A5%D5%BE%D5%B8%D6%80-%D5%A1%D5%BC%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6.html. 09.02.2013 17:07. Վերցված է 02.08.2022-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  4. «https://www.youtube.com/». Աբովյան TV Լուրեր լրատվական. 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 02.08.2022-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. «Անհայրենիք ադրբեջանական ու թուրքական ոսոխը կրկին իր յաթաղանը ուղղեց խաղաղասեր հայի կողմը». www.iravunk.com. Վերցված է 02.08.2022-ին.
  6. «Ազգովի պետք է ծառայենք երկրի, պետության շահին՝ մի կողմ դնելով նեղ անձնական շահը». newsmedia.am. 25 Հուլիս, 2021. Վերցված է 02.08.2022-ին.
  7. ««Մենք չենք կարող թույլ տալ, որ կրկնվի 1915 թվականի դեպքերը»». newsmedia.am. 20 Հոկտեմբեր, 2020. Վերցված է 02.08.2022-ին.
  8. «Աբովյան TV Լուրեր լրատվական». www.youtube.com. Աբովյան TV Լուրեր լրատվական. 28.01.2015. Վերցված է 02,08,2022-ին.
  9. «Opening of the Spiritual-Cultural center in the village of Akunq». www.youtube.com. Armenian Church. 2014 թ․ հունվարի 10. Վերցված է 02.08.2022-ին.
  10. «Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը». www.youtube.com. ShoghakatTVcompany. 02.07.2014. Վերցված է 02.08.2022-ին.
  11. «Կոտայքի թեմի բազմազավակ ընտանիքները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնում». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 02.08.2022-ին.
  12. «Կեչառիսի վանական համալիրում յոթ սարկավագներ ձեռնադրվեցին քահանա». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2018 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 02.08.2022-ին.
  13. ««Երեխաների աջակցության հիմնադրամի»». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2018 թ․ հունվարի 12. Վերցված է 02.08.2022-ին.
  14. «Կոտայքի թեմում շարունակվում է սննդի փաթեթների օգնությունը կարիքավոր դարձած ընտանիքներին». www.youtube.com. ShoghakatTVcompany. 2020 թ․ հունիսի 3. Վերցված է 02.08.2022-ին.