Ապրիլի 6-ի շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրիլի 6-ի շարժում
Տեսակլոբբիստական խումբ և քաղաքական կազմակերպություն
Երկիր Եգիպտոս
Հիմնադրված2008
Գաղափարախոսությունpro-democracy?
ՇտաբԿահիրե, Եգիպտոս

Ապրիլի 6-ի շարժում, երիտասարդական շարժում Եգիպտոսում, որ ստեղծվել է որպես համախոհների խումբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում[1][2]։ Հիմնադրվել է Ահմեդ Մահերի կողմից 2008 թվականի գարնանը՝ աջակցելու Էլ Մահալլա էլ Կուբրա քաղաքի բանվորներին, որոնք պլանավորել էին գործադուլ անել ապրիլի 6-ին։

Շարժման ակտիվիստները գործադուլի մասնակիցներին կոչ են արել սև գույնի հագուստ հագնել և գործադուլի օրը մնալ տանը։ Գործադուլին մասնակցող բլոգերներն ու անկախ լրագրողներն օգտվել են Ֆեյսբուք, Թվիթթեր, Flickr կայքերից, ինչպես նաև բլոգներից հասարակության ուշադրությունն իրենց շարժման վրա գրավելու, լրատվամիջոցների գործադուլի ընթացքի մասին հայտնելու, գործադուլի մասնակիցներին ոստիկանության գործողությունների մասին զգուշացնելու և նրանց իրավական պաշտպանությունը կազմակերպելու համար[3]։

Նյու Յորք Թայմսը շարժումը բնութագրել է որպես քաղաքական խումբ Ֆեյսբուքից ամենաբուռն բանավեճերով[4]։

2009 թվականի հունվարին շարժումը ունեցել է ավելի քան 70 հազար մասնակից, որոնց մեծ մասը եղել են կրթված երիտասարդներ, որոնք նախկինում քաղաքականապես ակտիվ չեն եղել։ Հիմնական խնդիրները, որոնք քննարկվել են համացանցային ֆորումներում, եղել են Մուբարաքի օրոք ազգային տնտեսության լճացումը, ընտանեվարությունը կառավարությունում և մարդու իրավունքները, այդ թվում նաև խոսքի ազատությունը[5]։

Առցանց գործունեությունից բացի շարժման մասնակիցները կազմակերպել էին հանրահավաքներ՝ պահանջելով ազատ արձակել կալանավորված լրագրողներին, ինչպես նաև մասնակցել են 2008-2009 թվականներին Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դեմ բողոքի ակցիաներին։ Իրենց պաշտոնական հայտարարություններում շարժման մասնակիցները շեշտում են, որ իրենք քաղաքական կուսակցություն չեն։

Շարժումը բազմիցս ենթարկվել է ճնշման Եգիպտոսի իշխանությունների կողմից, ինչպես նաև հարձակումների իրենց կայքերի վրա, որոնք հավանաբար կազմակերպված են եղել իշխանությունների կողմից[6]։ Շարժման հիմնադիր Ահմեդ Մահերը ձերբակալվել է 2008 թվականի մայիսին, այնուհետև հուլիսին (հուլիսին շարժման այլ 14 անդամների հետ միասին)․ նրանք մեղադրվել են «վարչակարգի դեմ ուղղված սադրանքներ կատարելու մեջ»[7]։

2011 թվականի հունվարի 29-ին WikiLeaks-ի փաստաթղթերը ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում Եգիպտոսում տիրող վարչակարգը փոխելու համար՝ այդ նպատակով օգտագործելով, մասնավորապես, «Ապրիլի 6-ի շարժումը»[8]։ Միևնույն ժամանակ, ամերիկացի դիվանագետները շարժման մասնակիցների առաջադրած պահանջները համարել են «ոչ ռեալիստական»։

2011 թվականի հունվարի 31-ին շարժումն օգնել է մարդկանց ներգրավել փետրվարի 1-ին տեղի ունեցած միլիոնանոց ցույցին մասնակցելու համար[9]։

2013 թվականի հուլիսից նա մասնակցում է «Երրորդ հրապարակ» շարժմանը, որը ներառում է ձախակողմյան, ազատական և չափավոր իսլամիստ ակտիվիստներին, ովքեր դեմ են Մուսուլման եղբայրներին և զինվորականներին։

2014 թվականի ապրիլի 28-ին Եգիպտոսի դատարանը արգելել է «Ապրիլի 6-ի շարժումը» լրտեսության և իշխանությունների դեմ զրպարտություններ կատարելու պատճառով[10]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wolman, David (2008 թ․ հոկտեմբերի 20). «Cairo Activists Use Facebook to Rattle Regime». Wired. Condé Nast Publications. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  2. Ghafour, Hamida (2008 թ․ օգոստոսի 25). «Parliament is burning, and the watching crowd is laughing». The National. Martin Newland. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  3. Radsch, Courtney (Fall 2008). «Core to Commonplace: The evolution of Egypt's blogosphere». Arab Media & Society. American University of Cairo. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  4. Shapiro, Samantha M (2009 թ․ հունվարի 22). «Revolution, Facebook-Style». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  5. Shapiro, Samantha M (2009 թ․ հունվարի 22). «Revolution, Facebook-Style». The New York Times. The New York Times Company. Վերցված է 2008 թ․ փետրվարի 15-ին.
  6. Egyptian Chronicles
  7. Liam Stack (2008 թ․ հուլիսի 30). «Egypt detains Facebook activists – again». Christian Science Monitor. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  8. За революцией в Египте стоит Вашингтон(չաշխատող հղում)
  9. anon., «Egypt protesters increase pressure: Opposition movement calls for „march of millions“ on Tuesday in a bid to topple president Hosni Mubarak.» (Jan. 31, 2011) http://english.aljazeera.net/news/middleeast/2011/01/20111316148317175.html
  10. http://www.rbc.ru/rbcfreenews/20140428141538.shtml В Египте суд запретил молодёжное движение «6 апреля»