Ապուզանուկ
| Ապուզանուկ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Աստղածաղկայիններ (Asteroideae) |
| Վերնատրիբա | Helianthodae |
| Տրիբա | Eupatorieae |
| Ցեղ | Ապուզանուկ (Eupatorium) L., 1753 |
Ապուզանուկ (լատիներեն՝ Eupatorium), ասպուզանուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 1200 (այլ տվյալներով՝ 600), ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ ապուզանուկ կանեփանման (E.cannabinum )։
Ձևաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունը կարմրավուն Է, մեկական կամ ճյուղավորվող, բարձր, ՝ 50-175 (200) սմ։ Տերևները եռմասնյա են կամ ամբողջական, նշտարաձև, սղոցաեզր, թավոտ։ Ծաղկաբույլը զամբյուղ Է, ծաղիկները՝ վարդագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմնապտուղ է։ Դեղաբույս է. պարունակում է էուպարին, սապոնիններ, ճարպայուղ, ներկանյութ։ Արմատների պատրաստուկն օգտագործում են որպես միզամուղ, ճիճվամուղ, խորխաբեր, քրտնաբեր, վերքերն ամոքող միջոց։ Կոճղարմատներից ու տերևներից ստանում են սև և կապույտ ներկեր։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Լոռու, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է գետերի, լճերի ափերին, խոնավ ու ճահճոտ վայրերում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
|
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզանուկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապուզանուկ» հոդվածին։ |
| ||||||