Ապոլոնիա Սաբատյե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապոլոնիա Սաբատյե
ֆր.՝ Apollonie Sabatier
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1822(1822-04-07)[1]
ԾննդավայրMézières, Շամպան — Արդեն[2]
Մահացել էհունվարի 3, 1890(1890-01-03)[1] (67 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանNeuilly-sur-Seine Old Communal Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունգրական սալոնի տեր և մոդել
 Apollonie Sabatier Վիքիպահեստում

Ապոլոնիա Սաբատյե (ֆր.՝ Apollonie Sabatier, ի ծնե՝ Joséphine-Aglaé Savatier, ապրիլի 7, 1822(1822-04-07)[1], Mézières, Շամպան — Արդեն[2] - հունվարի 3, 1890(1890-01-03)[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարչուհի, մոդել, գրական սալոնի տիրուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգյուստ Կլեզենժե. Կինը, որին խայթել էր օձը, 1847

Լվացարարուհու ապօրինի դուստրը, որը հետագայում ամուսնացել է Սավատյե ազգանունը կրող զինվորականի հետ։ Ֆրոշո փողոցի վրա գտնվող նրա սալոնում եղել են Հյուգոն, Ներվալը, Սենտ-Բյովը, Ժյուլ Ամեդե Բարբե դ'Օրեվիլյին, Ֆլոբերը, Ալեքսանդր Դյուման, Էդմոն Գոնկուրը (նա տվել է նրան Նախագահուհի մականունը, որը հետագայում տարածվել է այդ շրջանում), Հեկտոր Բերլիոզըը, Մանեն, Գյուստավ Դորեն, Շառլ Ժալաբերը և այլք։ Նրանցից շատերի հետ Սաբատյեն գրություններ էր պահպանում, նրանցից որոշները թողել են նրա մասին մեմուարներ։

Բոդլերի «Չարիքի ծաղիկները» գրքի ոգեշնչողներից մեկը Ժաննա Դյուվալի հետ միասին։ Եղել է Կուրբեի բնորդուհիներից մեկը, նաև բնորդուհի է եղել այլ նկարիչների և քանդակագործների համար 1840-1860 թվականների ընթացքում։ Եղել է բելգիացի գործարար Ալֆրեդ Մոսելմանի կինը (1810-1867, նրանք միասին պատկերված են Կուրբեի «Նկարչի արվեստանոցը» կտավի վրա)։ Նրա մահից հետո ամուսնացել է հանրահայտ կոլեկցիոներ սըր Ռիչարդ Ուոլեսի (1818-1890) հետ, որը նվիրել է Փարիզին, Նանսիին, Ռեյմսին, Լոնդոնին և աշխարհի այլ քաղաքներին տասնյակ փողոցային ցայտաղբյուրներ ըմպելի ջրով։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողել է մի շարք կանանց դիմապատկերներ։

Կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոլոնիա Սաբատյեն ներկայացված է Գյուստավ Ֆլոբերի Զգացմունքների դաստիարակություն (1869) գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Dijk P. v. Madame Sabatier. Haar vrienden, haar minnaars — 2010.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Dufay P. Autour de Baudelaire: Poulet-Malassis, l'éditeur et l’ami; Madame Sabatier, la muse et la madone. Paris: Cabinet du livre, 1931
  • Billy A. La Présidente et ses amis. Paris: Flammarion, 1945
  • Mauss A. Baudelaire et madame Sabatier. Paris: A. G. Nizet, 1965
  • Mermaz L. Madame Sabatier. Apollonie au pays des libertins. Lausanne: Éd. Rencontre, 1967
  • Richardson J. The Courtesans: The Demi-Monde in 19th-Century France. Cleveland: World Pub. Co., 1967
  • Gautier Th. Lettres a la Presidente & Poesies erotiques/ Thierry Savatier, ed. Paris: Champion, 2002
  • Savatier Th. Une Femme trop gaie, biographie d’un amour de Baudelaire. Paris: CNRS éditions, 2003
  • Rounding V. Grandes horizontales: the lives and legends of Marie Duplessis, Cora Pearl, La Païva and La Présidente. New York: Bloomsbury, 2003
  • Зенкин С. Аполлония Сабатье: тело как текст// Он же. Работы по французской литературе. Екатеринбург: Изд-во Урал. ун-та, 1999, с.222-238

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ապոլոնիա Սաբատյե» հոդվածին։