Ժաննա Դյուվալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժաննա Դյուվալ
Դիմանկար
Ծնվել էմոտ. 1820
ԾննդավայրԺակմել, Հայիթի
Մահացել է1862
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ՔաղաքացիությունFlag of France (1794–1815, 1830–1958).svg Ֆրանսիա և Flag of Haiti.svg Հայիթի
Մասնագիտությունդերասանուհի և պարուհի
Jeanne Duval Վիքիպահեստում

Ժաննա Դյուվալ (ֆր.՝ Jeanne Duval [ʒan dyˈval], մոտ. 1820, Ժակմել, Հայիթի - 1862, Փարիզ, Ֆրանսիա), դերասանուհի, բալետի պարուհի։

Ֆրանսիացի բանաստեղծ Շառլ Բոդլերի մուսան 20 տարվա ընթացքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրանք հանդիպել են 1842 թվականին, երբ Դյուվալը լքեց Հայիթի և մեկնեց Ֆրանսիա, մնացել են միասին հաջորդող քսան տարիների ընթացքում։ Դյուվալը, ըստ պատմությունների, կին էր, որին բոլորից շատ էր սիրում Բոդլերը՝ իր մայրիկից հետո։ Բոդլերը բազում բանաստեղծություններ է գրել՝ նվիրված Ժաննային, որոնց թվում են. «Պատշգամբ», «Էկզոտիկ բույր», «Sed non satiata», «Պարող օձ» և այլն։

Ժաննա Դյուվալի դիմանկարը, հեղ.՝ Էդուար Մանե, 1862, Բուդապեշտ

Բոդլերը նրան անվանում էր սև Վեներա (ֆր.՝ Vénus Noire), նա խորհրդանշում էր բանաստեղծի համար վտանգավոր գեղեցկություն, սեքսուալություն և 19-րդ հարյուրամյակի կնոջ գաղտնիքը։ Ժաննային պատկերել է Կուրբեն Նկարչի արվեստանոց (1855) կտավի վրա։ Առավել ուշ Էդուար Մանեն՝ Բոդլերի ընկերը, պատկերել է Ժաննա Դյուվալին 1862 թվականին, երբ կինն արդեն գրեթե կուրացել էր։

Դյուվալը մահացել է սիֆիլիսից 1862 թվականին, իսկ Բոդլերը մահացել է հինգ տարի անց, ևս սիֆիլիսից։ Ենթադրվում է, որ Ժաննա Դյուվալը թմրանյութեր էր ընդունում։ Այլ աղբյուրներ փաստում են, որ Դյուվալը ավելի շատ է ապրել, քան Բոդլերը։ Նադարը հաստատում էր, որ տեսել է Դյուվալին վերջին անգամ 1870 թվականին. այդ ժամանակ նա հենակներով էր շարժվում՝ տանջվելով սիֆիլիսից։

Կերպարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Դյուվալը՝ որպես էկզոտիկ սիրուհու կերպար դարձել է Անջելա Քարթերի «Սև Վեներա» նովելի գլխավոր հերոսուհին. նովելի անունով է կոչվել նրա պատմվածքների ժողովածուն (1985, տես. [1]): Նրան են նվիրված Նեյլո Հոփքինսոնի Աղատ ճանապարհներ (2003),Միքաեյլ Պրազանի Շառլ Բոդլերի սիրուհին (2007) վեպերը և այլ ստեղծագործություններ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Richon E. Jeanne Duval et Charles Baudelaire: belle d'abandon. Paris: L'Harmattan, 1999
  • Søndergaard S.M., Strauber S.E. Women in Impressionism: from mythical feminine to modern woman. Milano: Skira, 2006