Ապաֆի Միքայել Ա
Ապաֆի Միքայել Ա Apafi Mihály | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | նոյեմբերի 3, 1632 |
Ծննդավայր | Գեռլա, Կլուժ, Ռումինիա |
Վախճանի օր | ապրիլի 15, 1690 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆեգերաշ, Brașov County, Ռումինիա |
Թաղված | Reformed Church of Farkas Street |
Դինաստիա | Q617294? |
Քաղաքացիություն | Տրանսիլվանիա իշխանություն |
Ամուսին | Աննա Բորնեմիսցա |
Զավակներ | Ապաֆի Միքայել Բ[1] |
Ապաֆի Միքայել Ա (Apaffi Mihaly I, նոյեմբերի 3, 1632, Գեռլա, Կլուժ, Ռումինիա - ապրիլի 15, 1690, Ֆեգերաշ, Brașov County, Ռումինիա), Տրանսիլվանիայի իշխան (1661-1690 թվականներ)։
Նրա օրոք հունգարացիները Հաբսբուրգների դեմ ապստամբություն բարձրացրին։ Ապստամբությունը ճնշվեց, սակայն Ապաֆի Միքայելին հաջողվեց պահպանել իր իշխանությունը։
Ապաֆի Միքայելի քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապաֆի Միքայելը վարել է հունգարահայերին հովանավորելու քաղաքականություն։
Մոլդովայի հայեր[խմբագրել | խմբագրել կոդը]
1672 թվականին Տրանսիլվանիայում հաստատվեց Մոլդովայից գաղթած 3000 հայ ընտանիք։ Հայերն այդտեղ նպաստել են արդյունագործության ու առևտրի զարգացմանը, հիմնել Գեռլա և Եղիսաբեթուպոլիս քաղաքները։ Ապաֆի Միքայել միջամտել է, որպեսզի Բիստրիցա քաղաքի իշխանությունը հարկերից ազատի հայ առևտրականներին։ 1680 թվականի հրամանագրով Ապաֆի Միքայել հայերին իրավունք է տվել Տրանսիլվանիայում ազատ առևտուր անել, մի այլ դեպքում իր պաշտպանության տակ է վերցրել նրանց անձը և ունեցվածքը։ 1689 թվականի հրամանագրով հայերին իրավունք է վերապահվել ունենալ իրենց դատավորին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Апафи, Михаил II (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1890. — Т. Iа. — С. 886.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 508)։ ![]() |