Աուտոիմուն թիրեոիդիտ
Աուտոիմուն թիրեոիդիտ Autoimmune thyroiditis | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ |
Պատճառ | աուտոիմուն հիվանդություն |
Փոխանցման ձև | ժառանգական/ձեռքբերովի |
Հիվանդության ախտանշաններ | ոսկրամկանային երկրորդային քրոնիկական ցավ և հոգնածություն |
Վնասում է | վահանաձև գեղձ |
Բժշկական մասնագիտություն | էնդոկրինոլոգիա |
Աուտոիմուն թիրեոիդիտ, խրոնիկական հիվանդություն է, որի դեպքում օրգանիզմը վահանաձև գեղձը և իր կողմից արտադրվող հորմոնները ընկալում է որպես օտար՝ արտադրելով հակամարմիններ, այսպիսով առաջացնելով աուտոիմուն հիվանդություն։
Այն կարող է դրսևորվել ինչպես հիպոթիրեոիդիզմի, այնպես էլ հիպերթիրեոիդիզմի ձևով և խպիպով կամ առանց խպիպ[1]։
Նշաններ և ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ախտանիշները կախված են վահանաձև գեղձի ֆունկցիոնալ վիճակից՝ հիպոթիրեոիդիզմից կամ հիպերթիրեոիդիզմից։ Հիպերթիրեոիդիզմը արտահայտվում է գերքրտնարտադրությամբ, հաճախասրտությամբ, տագնապի զգացողությամբ, դողով, հոգնածությամբ, անքնությամբ, քաշի անկմամբ, էկզօֆլամով[2]։ Հիպոթիրեոիդիզմը պատճառ է դառնում մաշկի չորության, քաշի ավելացման, հոգնածության, մազաթափության, փորկապության, սարսուռի զգացողության[2]։ Հիվանդության դրսևորումները կարող են լինել ինչպես մշտական, այնպես էլ անցողիկ։ Ախտանիշները կարող են անհետանալ և կրկին դրսևորվել կախված բուժման առկայությունից կամ բացակայությունից և բուժման արդյունավետությունից։
Պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուտոիմուն թիրեոիդիտի դեպքերը հիմնականում ընտանեկան են[1]։ Այս հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմ դիմինանտ ձևով, առաջին կարգի հարազատների միջև 50%-ի մոտ հայտնաբերվում է աուտոիմուն թիրեոիդիտ կամ համապատասխան հակամարմիններ արյան պլազմայում[1]։ Քանի որ Դաունի համախտանիշի և ընտանեկան Ալցհայմերի հիվանդության դեպքում թիրեոիդիտի հաճախականությունը բարձր է, որոշ հետազոտություններ այս փաստը կապում են 21-րդ քրոմոսոմի հետ[1]։ Սակայն այս վարկածը հակասական է, քանի որ Տերների համախտանիշի դեպքում նույնպես աուտոիմուն թիրեոիդիտի հավանականությունը բարձր է հանելով մինչև 50%-ի։
Յոդի բարձր կոնցենտրացիա սննդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աուտոիմուն թիրեոիդիտի հաճախականությունը բարձր է այն երկրներում, որտեղ սննդային յոդի մակարդակը բարձր է, այդ երկրներից են օրինակ ԱՄՆ-ը և Ճապոնիան։ Լիմֆոցիտների ինֆիլտրացիան արտահայտված է այն շրջաններում, որտեղ յոդի սննդային պարունակությունը ցածր է, սակայն սննդային հավելումների միջոցով յոդի կոնցենտրացիան բարձրացվել է։ Այդ շրջաններում դրական շճաբանական թեստերը 0.5-5 տարվա ընթացքում հասնում են մինչև 40%[1]։
Տարիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունները փաստում են, որ աուտոիմուն հակամարմինները ավելի հաճախ են հանդիպում տարեցների մոտ, կանանց մոտ 70 տարեկանից հետո հասնելով մինչև 33%-ի[1]։ Կանանց մոտ միջինում հիվանդացությունը լինում է 1 տարով ավելի շուտ ի համեմատ տղամարդկանց, 58 տարեկանում և 59 տարեկանում համապատասխանաբար։
Աուտոիմուն թիրեոիդիտը հանդիպում է նաև երեխաների մոտ։ Մինչև 5 տարեկան երեխաների մոտ այն բավականին հազվադեպ երևույթ է, սակայն բացառված չէ։ Խպիպուվ հիվանդ մեծահասակների մինչ 40%-ի մոտ հիվանդությունը դրսևորվել է դեռևս մանկական հասակից։
Հիպոթիրեոիդիզմ ունեցող 40 տարեկան և բարձր մարդիկ, կյանքի ընթացում ունեն աուտոիմուն թիրեոիդիտի զարգացման բարձր ռիսկ[1]։
Առաջացման մեխանիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիրեոիդային հակամարմինները հիմնականում առաջանում են թիրախ օրգանում լիմֆոցիտների ինֆիլտրացիայի հետևանքով[1][3]։ Լիմֆոցիտները թիրախավորում են վահանագեղձի երեք տարբեր սպիտակուցները՝ թիրեոիդային պերօքսիդազը, թիրեոգլոբուլին և թիրեոիդ խթանիչ հորմոնի ընկալիչը[1][2]։ Այս հակամարմինները, երբեմն կարող են հայտնաբերվել նաև առողջ մարդկանց մոտ։ Նման դեպքերում անձիք պետք է գտնվեն մշտական բժշկական հսկողության տակ, թև հետագայում աուտոիմուն թիրեոիդիտի զարգացման հավանականությունը մեծ չէ, սակայն հսկողությունը խորհուրդ է տրվում[2]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված ախտանիշներից կարող են կիրառվել տարբեր հետազոտման մեթոդներ։ Հիպոթիրեոիդիզմի դեպքում կամ այն դեպքում, երբ կիրառվել է դեղորայք[2], որը կարող է առաջացնել հիպոթիրեոիդիզմ(ինչպես օրինակ՝ լիթիում կամ ինտերֆեռոն ալֆա), փորձում են հայտնաբերել հակամարմիններ թիրեոիդային պերօքսիդազի նկատմամբ, այս հակամարմինները կապված են նաև Հաշիմոտոյի թիրեոիդիտի և դիֆուզ տոքսիկ խպիպի հետ[1]։ Եթե ախտանիշները համապատասխանում են հիպոթիրեոիդիզմին, ապա հայտնաբերում են հակամարմիններ թիրեոիդ խթանիչ հորմոնի ընկալիչի նկատմամբ[1]։
Հաճախ ստուգվում է թիրեոգլոբուլինային հակամարմինները, այս հակամարմինները հայտնաբերվում են նաև Հաշիմոտոյի թիրեոիդիտի և վահանագեղձի քաղցկեղի դեպքում[2]։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագետները աուտոիմուն թիրեոիդիտը բաժանում են երկու կլինիկական տարբերակների՝
- Եթե առկա է խպիպ, ապա այն համարվում է Հաշիմոտոյի թիրեոիդիտի:
- Եթե վահանաձև գեղձը ատրոֆիկ է, և խպիպը բացակայում է ապա, այն համարվում է ատրոֆիկ թիրեոիդիտ[1]։
Այն կարող է համարվել նաև դիֆուզ տոքսիկ խպիպ։ Իսկ եթե ախտանիշները առաջանում են կնոջ մոտ ծննդաբերությունից հետո, ապա համարվում է հետծննդյան թիրեոիդիտ[1]։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառվում են իմունոսուպրեսորներ, ինչպիսիք են՝ մետոտրեքսատը և ցիկլոֆոսֆամիդը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Dayan, Dayan, Colin M; Dayan, Colin M.; Gilbert H. Daniels (1996). «Chronic Autoimmune Thyroiditis». The New England Journal of Medicine. 335 (2): 99–107. doi:10.1056/nejm199607113350206. PMID 8649497.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Thyroid Antibodies». Վերցված է 2012 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ Weetman, A. P.; A. M. McGregor; H. Lazarus; R. Hall (April 1982). «Thyroid Antibodies are Produced by Thyroid- Derived Lymphocytes». Clin Exp Immunol. 48 (1): 196–200. PMC 1536583. PMID 7044629.
|