Աշոտ Ռուխկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Ռուխկյան
Ծնվել էմարտի 4, 1903(1903-03-04)
Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 24, 1993(1993-06-24) (90 տարեկան)
Երևան, Հայաստան
Մասնագիտությունանասնաբույծ, ընտրասերիչ և դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն
Գործունեության ոլորտգենետիկա և Արհեստական ընտրություն
ԱնդամակցությունԼենինի անվան ՀամԳԳԱ
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1925)
Կոչումmember of the Russian Academy of Agricultural Sciences? և պրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1942)
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Երեխա(ներ)Մարգարիտա Ռուխկյան

Աշոտ Արամի Ռուխկյան, (մարտի 4, 1903(1903-03-04), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1993(1993-06-24), Երևան, Հայաստան) հայ խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։

Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանի հայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1903 թվականին Ալեքսանդրապոլում։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ գիտնական, վաստակավոր գործիչ (1961), Վ. Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1972)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը (1925)։ 1930 թվականից աշխատել է Անդրֆեդերացիայի անվան անասնաբուժության Աշոտ Ռուխկյան (հետագայում՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) ինստիտուտում, որպես ոչխարաբուծության (1931-1935), գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի և բուծման (1935-1959), գյուղատնտեսական կենդանիների բուծման և տոհմային գործի (1959 թվականից) ամբիոնների վարիչ։ Եղել է նաև ՀԽՍՀ ԳԱ անասնապահության (ՀԽՍՀ անասնապահության և կերարտադրության) ինստիտուտի տնօրեն (1943-1952)։ 1967-1977 թվականներին եղել է գենետիկների և սելեկցիոներների հայկական ընկերության նախագահ։

Գիտական աշխատանքները վերաբերում են ոչխարաբուծության որակական բարելավմանը և տոհմային գործին։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Արագածյան ոչխարի ցեղախումբը և բալբասի ներցեղային տիպը, որը տարածված է Հայաստանի լեռնային շրջաններում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան, 1944
  • ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, 1961
  • ՀամԳԳԱ ակադեմիկոս, 1972
  • Լենինի շքանշան, 1971
  • ՌԽՖՍՀ Մ. Իվանովի անվան ոսկե մեդալ, 1986
Աշոտ Ռուխկյանի հուշտախտակը հուշատախտակը Երևանի Նալբանդյան 47 հասցեում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 15