1902 թվականից խաղացել է Մարտիրոս Մնանկյանի թատերախմբում և Ր. Րըտվանի թուրքական խմբում։ 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո կազմակերպել է «Ազատ թատրոնը» (Ենովք Շահենի հետ)։ 1910-ական թվականներին մասնակցել է Հովհաննես Զարիֆյանի, Վահրամ Փափազյանի, Ֆելեկյան քույրերի ներկայացումներին, 1919-1923 թվականներին եղել է Կ. Պոլսի հայ դրամատիկական թատերախմբի կազմակերպիչներից և ռեժիսորներից, ապա աշխատել քաղաքապետարանի թատրոնում, ունեցել սեփական ստուդիա։ Խաղացել է ավելի քան 50 դեր, բեմադրել շուրջ 300 պիես։