Աշոտ Ա Կյուրոպաղատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աշոտ Ա Կյուրոպաղատ
Ashotkurapalatgeorgia.jpg
Դրոշ
(1-ին-ին) Տայքի կյուրոպաղատ
(Աշոտ Մեծ անվան տակ)
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Ազգություն հայ
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր 8-րդ դար
Ծննդավայր Վրաց թագավորություն Վրաց թագավորություն
Վախճանի օր հունվարի 29, 826
Վախճանի վայր Nigali valley
Գերեզման Թուրքիա, Արտանուջ և Տայք-Կղարջքի իշխանություն
Թաղված Թուրքիա, Արտանուջ և Տայք-Կղարջքի իշխանություն
Դինաստիա Բագրատունիներ
Հայր Adarnase I of Tao-Klarjeti?
Զավակներ Guaram Mampali?, Bagrat I of Iberia? և Adarnase II of Tao-Klarjeti?

Աշոտ Ա Կյուրոպաղատ (վրացերեն՝ აშოტ I კურაპალატი, 8-րդ դար - հունվարի 29, 826, Nigali valley), հայտնի է նաև, որպես Աշոտ I Մեծ, Բագրատունի թագավոր 809 թվականից, Տայքի կյուրոպաղատ։

Աշոտ Ա Կյուրոպաղատը միութենական պայմանագիր է կնքել Բյուզանդիայի հետ՝ արաբական տիրապետությունից Վրաստանը ազատելու համար և ընդունել է կյուրոպաղատի տիտղոսը։ Նա Տայքի կյուրոպաղատության մայրաքաղաքն է դարձել իր կողմից ամրացված Արտանուջ (այժմ՝ Արդանուչ) քաղաքը, որը հաջող դիրք էր զբաղեցնում է Մետաքսե մեծ ճանապարհի երկարությամբ։

Աշոտ Բագրատունին հզոր և խոշոր պետություն է ստեղծել, որի հետ հաշվի էին նստում իր ժամանակորդ վրացական և օտարերկրյա պետական գործիչները։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ա Կյուրոպաղատն ունի հայկական ծագում։ Աշոտը եղել է Տայքի հայ կառավարիչ Ատրներսեհ Ա-ի որդին և հայոց սպարապետ Աշոտի թոռը՝ հայոց Բագրատունիների թագավորական տոհմից[1]։

Արևելյան Վրաստանը գտնվում էր Արաբական խալիֆայության իշխանության տակ։ Աշոտ I-ը շարունակելով իր նախնինների գործը ցանկանում էր պետականություն ստեղծել Վրաստանում։ Աշոտն իր կողմնակիցների հետ ապաստանել է Քարթլիում՝ հարավային Վրաստանում։

Նրան հաջողվում է գրավել Արտանուջ քաղաքը և այն դարձնել իր նստավայրը։ Չնայած նրան, որ Բյուզանդիայի կայսր Միքայելը Աշոտին շնորհում է կյուրոպաղատի տիտղոսը՝ նա փորձում է չսպասել Բյուզանդական կայսրության օգնությանը և իր քայլերում լինել անկախ։

Աշոտը հաղթական կռիվներ է մղում արաբների դեմ և աստիճանաբար ընդլայնում իր իշխանությունն ամբողջ Հարավային Վրաստանում։ Աշոտը իր թագավորությանն է միացնում նաև Քվեմո Քարթլին։

Աշոտի թագավորությունը կոչվում էր Տայք-Կղարջքի իշխանություն[1]։ 826 թվականին Աշոտը արաբների դեմ հերթական կռվի ժամանակ դավադրաբար զոհվում է։ Նա զոհ է գնում արաբների կողմից կաշառված վրացիներին, ովքեր ներխուժելով եկեղեցի, սպանում են վրաց թագավորին։

Աշոտ Կյուրոպաղատը դասվում է վրաց ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Гургенидзе Н., М. Сургуладзе М. Ашот I Великий // Православная энциклопедия. Том IV. — М.: Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — С. 229—230. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-9

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гургенидзе Н., М. Сургуладзе М. Ашот I Великий // Православная энциклопедия. Том IV. — М.: Церковно-научный центр «Православная энциклопедия», 2002. — С. 229—230. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-009-