Աշխեն Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշխեն Ավետիսյան
Ծնվել էհունվարի 10, 1920(1920-01-10)[1]
ԾննդավայրՀրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1]
Մահացել է1995
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունկթվորուհի
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ

Աշխեն Միքայելի Ավետիսյան (հունվարի 10, 1920(1920-01-10)[1], Հրազդան, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1] - 1995), գյուղատնտեսական արտադրության առաջավոր, կթվորուհի։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հունվարի 10-ին, ՀԽՍՀ Հրազդան քաղաքում։ 1954 թվականից աշխատում է ՀԽՍՀ Շահումյանի շրջանի ԽՄԿԿ 22-րդ անվան կոլտնտեսությունում։

1955 թվականին ՀԽՍՀ-ում սկիզբ է դրել «հինգհազարական կթվորուհի» շարժմանը։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը շնորհվել է կովերի կաթնատվության բարձրացման գործում ունեցած հաջողությունների համար։

Աշխենը ընտրվել է ԽՄԿԿ 11-րդ, ՀԿԿ 12-14-րդ համագումարների պատգամավոր, ՀԿԿ 23-25-րդ համագումարներում՝ ՀԿԿ կենտրոնական կոմիտեի անդամ։ ՀԽՍՀ 6-րդ և 7-րդ գումարումների գերագույն խորհրդի դեպուտատ։

Աշխեն Ավետիսյանին է նվիրված 1961 թվականին ռեժիսոր Վ. Հայկազյանի «Ժողովրդի դուստրը (Կթվորուհի Աշխեն Ավետիսյան)» ֆիլմը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկյա և արծաթյա մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Ժողովրդի դուստրը (Կթվորուհի Աշխեն Ավետիսյան)». www.arm-cinema.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 611