Աշխատություններ (Արտաշես Մաթևոսյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխատություններ. պատմաբանասիրական և ձեռագրագիտական ուսումնասիրություններ
Գրքի կազմերեսը
ՀեղինակԱրտաշես Մաթևոսյան
Տեսակգիրք և Ժողովածու
Թեմաձեռագրագետություն, պատմություն և բանասիրություն
Բնօրինակ լեզուՀայերեն
Ստեղծման տարեթիվ2022
Էջեր528
ԽմբագիրԿարեն Մաթևոսյան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՄատենադարան
Հրատարակված էՄատենադարանի հրատարակչության բաժին
Հրատարակման տարեթիվ2022
ԳՄՍՀ978-9939-897-12-7
ՀՏԴ94:80:09
ԳՄԴ63+80
Թվային տարբերակmatenadaran.am/ftp/el_gradaran/A.Matevosyan-100.pdf

«Աշխատություններ. պատմաբանասիրական և ձեռագրագիտական ուսումնասիրություններ», գիրք, որում ներկայացվում է պատմաբան, ձեռագրագետ, Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) ձեռագրագիտական և պատմաբանասիրական հոդվածները և ուսումնասիրությունները նվիրված հայերեն ձեռագիր մատյանին և գրչության արվեստին, գրչության կենտրոններին, հիշատակարաններին, նշանավոր ձեռագրերին (1000-ամյա թղթյա ձեռագիր, «Մշո ճառընտիր», «Թարգմանչաց ավետարան», «Հեթումի ճաշոց»), ինչպես նաև՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գրքին, Անանիա Շիրակացու «Քննիկոնին», Գլաձորի համալսարանին և այլն[1]։

Գիրքը նվիրված է Մատենադարանի երկարամյա գիտաշխատող գլխավոր ավանդապահ (1962-1977), պատմական գիտությունների թեկնածու, պատմաբան և ձեռագրագետ Արտաշես Մաթևոսյանի (1922-2004) ծննդյան 100-ամյակին[2]։ Տպագրվել է 2022 թվականին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ։ Ժողովածուն կազմել և խմբագրել է հայագետ, աղբյուրագետ, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթևոսյանը[1][2]։

Գիրքը նախատեսված է հայոց պատմությամբ ու մշակույթով զբաղվող մասնագետների և ընթերցող լայն հասարակության համար։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը բաղկացած է երկու մասից՝ առաջին մասում հիմնականում ձեռագրագիտական ուսումնասիրություններն են, իսկ երկրորդում՝ պատմաբանասիրական, որոնցում ներկայացված են վաստակաշատ հեղինակի հոդվածները և աշխատությունները նվիրված հայերեն ձեռագիր մատյանին և գրչության արվեստին, գրչության կենտրոններին, հիշատակարաններին, նշանավոր ձեռագրերին (1000-ամյա թղթյա ձեռագիր, «Մշո ճառընտիր», «Թարգմանչաց ավետարան»), ինչպես նաև՝ Կորյունի «Վարք Մաշտոցի» երկին, Մովսես Խորենացու «Հայոց պատմության» Չորրորդ գրքին (որի գոյությունն ապացուցվում է հանգամանալից ուսումնասիրությամբ), Անանիա Շիրակացու «Քննիկոնին» և այլն։ Կիլիկյան Հայաստանի նշանավոր մատյաններից մեկի՝ «Հեթումի ճաշոցի» մասին գիտնականի ծավալուն հոդվածը հրապարակվում է առաջին անգամ։ Գրքի վերջում զետեղված է հեղինակի աշխատությունների ամբողջական մատենագիտությունը[1][2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Արտաշես Մաթևոսյան, Աշխատություններ (Մատենադարան) (խմբ. Կարեն Մաթևոսյան), Երևան էջ 1-39 — 528 էջ, ISBN 978-9939-897-12-7։
  2. 2,0 2,1 2,2 «ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՐՏԱՇԵՍ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԱՇԽԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԺՈՂՈՎԱԾՈՒՆ». matenadaran.am. Վերցված է 2023-14-03-ին.
  3. «Երիտասարդական 8-րդ գիտաժողովը նվիրվեց անվանի ձեռագրագետ, պատմաբան Արտաշես Մաթևոսյանի ծննդյան 100-ամյակին». armenpress.am. Վերցված է 2023-14-03-ին.