Jump to content

Ան Սե Յոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ան Սե Յոն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝կորեերեն՝ 안세영
Մասնագիտացում՝բադմինթոնիստ և Olympic competitor
Երկիր՝ Հարավային Կորեա
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 5, 2002(2002-02-05)[1] (22 տարեկան)
Ծննդավայր՝Գվանջու, Հարավային Կորեա[1][2]
Հասակ՝169 սանտիմետր[1]
Քաշ՝50 կիլոգրամ

Ան Սե Յոն (կորեերեն՝ 안세영,փետրվարի 5, 2002(2002-02-05)[1], Գվանջու, Հարավային Կորեա[1][2]), հարավկորեացի բադմինտոնիստ։ Հարավկորեացի առաջին բադմինտոնիստը, ով դարձել է աշխարհի չեմպիոն (2023 թվական)[3]։ Հաղթել է Ասիական խաղերի մենախաղում և թիմային մրցաշարերում (2023 թվական)[4]։ Կորեայի Հանրապետության ազգային հավաքականի կազմում Ուբեր Գավաթի հաղթող (2022 թվական)[5]։

Նա ծնվել է սպորտային ընտանիքում՝ նրա ծնողները բադմինտոն էին խաղում որպես հոբբի, հայրը բացի այդ բռնցքամարտիկ էր: Նա սկսել է հաճախել բադմինտոնի մարզումներին տարրական դպրոցում[6]։

15 տարեկանում դարձել է Կորեայի Հանրապետության ազգային հավաքականի անդամ։ Հավաքականի կազմում նա նվաճել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալը (2017 թվական)։ Հաջորդ տարի նա մասնակցեց Ուբեր Գավաթին և Ասիական խաղերին, որոնցից առաջինում նա նվաճեց թիմային բրոնզը[7]։

2019 թվականի Նոր Զելանդիայի Բաց առաջնությունում նա եզրափակչում հաղթեց 2012 թվականի օլիմպիական չեմպիոն Լի Սյուերուիին՝ այդպիսով նվաճելով իր առաջին համաշխարհային տիտղոսը[8]։

Բադմինտոնի համաշխարհային ֆեդերացիայի 2019 թվականի ամենախոստումնալից խաղացողն է։ Ներառվել է Ֆորբս ամսագրի 2020 թվականի «30-ից 30» ցուցակում՝ «Ժամանց և սպորտ կատեգորիայում»[7][9]:

2021 թվականին նա մասնակցեց Օլիմպիական խաղերին, որոնք առաջինն էին նրա կարիերայում։ Անը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց ապագա չեմպիոն Չեն Յուֆեյին[10]։

2023 թվականին նա հասել է առաջին հորիզոնականին համաշխարհային վարկանիշում[11][12]։

Մենախաղի ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի առաջնություն
Տարեթիվ Անցկացման վայր Մրցակից Հաշիվ Մեդալ
2022 Տոկիո, Ճապոնիա Ճապոնիա Ականե Յամագուտի 19-21, 12-21 3rd
2023 Կոպենհագեն, Դանիա Իսպանիա Կարոլինա Մարին 21-12, 21-10 1st
Ասիական խաղեր
Տարեթիվ Անցկացման վայր Մրցակից Հաշիվ Մեդալ
2023 Հանչժոու, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չեն Յունֆեյ 21-18, 17-21, 21-8 1st
Ասիական առաջնություն
Տարեթիվ Անցկացման վայր Մրցակից Հաշիվ Մեդալ
2022 Մունտինլուպա, Ֆիլիպիններ Ճապոնիա Ականե Յամագուտի 21-10, 12-21, 16-21 3rd
2023 Դուբայ, ԱՄԷ Դայ Ցզըին 10-21, 14-21 1st
Համաշխարհային շրջագայություն
Տարեթիվ Մրցաշար Մակարդակ Մրցակից Հաշիվ Մեդալ
2019 New Zealand Open Super 300 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Լի Սյուեժույ 21-19, 21-15 1st
2019 Canada Open Super 100 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Վան Չժիի 21-15, 22-20 1st
2019 Hyderabad Open Super 100 Սինգապուր Յան Ցզյամին 21-12, 17-21, 19-21 1st
2019 Akita Masters Super 100 Ճապոնիա Խարուկո Սուձուկի 21-10, 17-21, 21-14 1st
2019 French Open Super 750 Իսպանիա Կարոլինա Մարին 16-21, 21-18, 21-5 1st
2019 Korea Masters Super 300 Հարավային Կորեա Սոն Ջի Հյոն 21-13, 21-17 1st
2020 Thailand Masters Super 300 Ճապոնիա Ականե Յամագուտի 16-21, 20-22 1st
2021 Denmark Open Super 1000 Ճապոնիա Ականե Յամագուտի 21-18, 23-25, 5-16 1st
2021 Indonesia Masters Super 750 Ճապոնիա Ականե Յամագուտի 21-17, 21-19 1st
2021 Indonesia Open Super 1000 Թաիլանդ Ռաչհանոկ Ինտհանոն 21-17, 22-20 1st
2021 Համաշխարհային շրջագայության եզրափակիչ Հնդկաստան Պուսարլա Վենկատա Սինդհու 21-16, 21-12 1st
2022 All England Open Super 1000 Ճապոնիա Ականե Յամագուտի 15-21, 15-21 1st
2022 Korea Open Super 500 Թաիլանդ Պհորնպավի Չհոչհուվոնգ 21-17, 21-18 1st
2022 Malaysia Masters Super 500 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չեն Յունֆեյ 21-17, 21-5 1st
2022 Japan Open Super 750 Ճապոնիա Ականե Յամագուտի 9-21, 15-21 1st
2022 Australian Open Super 300 Ինդոնեզիա Գրեգորիա Մարիսկա Տունյունգ 21-17, 21-9 1st
2023 Malaysia Open Super 1000 Ճապոնիա Ականե Յամագուտի 21-12, 19-21, 11-21 1st
2023 India Open Super 750 Ճապոնիա Ականե Յամագուտի 15-21, 21-16, 21-12 1st
2023 Indonesia Masters Super 500 Իսպանիա Կարոլինա Մարին 18-21, 21-18, 21-13 1st
2023 German Open Super 300 Ճապոնիա Ականե Յամագուտի 11-21, 14-21 1st
2023 All England Open Super 1000 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չեն Յունֆեյ 21-17, 10-21, 21-19 1st
2023 Thailand Open Super 500 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Խե Բինցզյաո 21-10, 21-19 1st
2023 Singapore Open Super 750 Ճապոնիա Ականե Յամագուտի 21-16, 21-14 1st
2023 Korea Open Super 500 Դայ Ցզըին 21-9, 21-15 1st
2023 Japan Open Super 750 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Խե Բինցզյաո 21-15, 21-11 1st
2023 China Open Super 1000 Ճապոնիա Ականե Յամագուտի 21-10, 21-19 1st

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://bwf.tournamentsoftware.com/player-profile/F01113A4-2115-4611-8923-85E45C4A2193
  2. 2,0 2,1 2,2 https://olympics.com/en/paris-2024/athlete/se-young-an_1891498
  3. «An crushes Marin to become South Korea's first world champion». Reuters (անգլերեն). 2023-08-27. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
  4. «Asian Games 2023 badminton: An Se-young takes women's singles title after hosts win three golds in Hangzhou - full results». International Olympic Committee (անգլերեն). 2023-10-07. Վերցված է 2023-11-11-ին.
  5. «How An Se Young Powered Korea's Fightback». Badminton World Federation (անգլերեն). 2022-05-21. Արխիվացված օրիգինալից 2023-10-03-ին. Վերցված է 2023-11-11-ին.
  6. «South Korean badminton star dreams of becoming world number one». France24 (անգլերեն). 2023-06-18. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
  7. 7,0 7,1 «South Korea's upstart An Se-young: Young, fast, and dangerous». International Olympic Committee (անգլերեն). 2020-07-28. Արխիվացված օրիգինալից 2021-05-15-ին. Վերցված է 2023-11-11-ին.
  8. «How it all began for South Korea's Olympic badminton medal hope An Se-young». International Olympic Committee (անգլերեն). 2020-11-23. Արխիվացված օրիգինալից 2023-01-29-ին. Վերցված է 2023-11-11-ին.
  9. «Se-young An». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
  10. «An Se-young exclusive: "If you think of it as pressure, it becomes pressure."». International Olympic Committee (անգլերեն). 2023-10-05. Արխիվացված օրիգինալից 2023-10-15-ին. Վերցված է 2023-11-15-ին.
  11. «An Se Young Takes Her Place at the Top». Badminton World Federation (անգլերեն). 2023-08-01. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
  12. «Badminton player embraces pressure of No. 1 ranking ahead of Asian Games». Yonhap (անգլերեն). 2023-08-16. Արխիվացված օրիգինալից 2023-11-11-ին. Վերցված է 2023-11-11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ան Սե Յոն» հոդվածին։