Անրի Լոպես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Լոպես
ֆր.՝ Henri Lopes
 
Կուսակցություն՝ Congolese Party of Labour?
Կրթություն՝ Սորբոն
Մասնագիտություն՝ դիվանագետ, գրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 12, 1937(1937-09-12)[2][3][1]
Ծննդավայր Կինշասա, Բելգիական Կոնգո[1]
Վախճանի օր նոյեմբերի 2, 2023(2023-11-02)[4][1] (86 տարեկան)
Վախճանի վայր , Սյուրեն[4] կամ Սյուրեն[1]
Քաղաքացիություն  Կոնգոյի Հանրապետություն
Ի ծնե անուն ֆր.՝ Henri Marie Joseph Lopes[1]
 
Պարգևներ

Անրի Լոպես (անգլ.՝ Henri Lopès; սեպտեմբերի 12, 1937(1937-09-12)[2][3][1], Կինշասա, Բելգիական Կոնգո[1] - նոյեմբերի 2, 2023(2023-11-02)[4][1], , Սյուրեն[4] և Սյուրեն[1]), կոնգոացի գրող և քաղաքական գործիչ։

1949 թվականից մինչև 1965 թվականն ապրել է Ֆրանսիայում[10]՝ Փարիզում և Նանտում։

1963 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետը[10]։

Վերադառնալով Կոնգո՝ դասավանդել է այնտեղ[10]։ 1969 թվականին նշանակվել է ազգային կրթության նախարարի պաշտոնում, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1971 թվականը։ 1972-1973 թվականներին եղել է Կոնգոյի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարը։

1973 թվականի հուլիսի 28-ից մինչև 1975 թվականի դեկտեմբերի 18-ը զբաղեցրել է Կոնգոյի Հանրապետության կառավարության վարչապետ-նախարարի պաշտոնը[10]։ Այդ պաշտոնում նրան փոխարինել է Լուի Սիլվեն Հոման։

1976 թվականից ապրում է Փարիզում[10]։ 1977-ից 1980 թվականներին եղել է ֆինանսների նախարար։

1981-1998 թվականներին զբաղեցրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Ա․ Լոպեսը ժամանակակից աֆրիկյան գրականության հիմնադիրներից մեկն է։ Գրում է ֆրանսերեն լեզվով, առաջին ելույթը կատարել է «Tribaliques» ժողովածուով[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Henri Lopes, écrivain et homme politique congolais, est mort à l'âge de 86 ansFrance Info, 2023.
  5. Congo : Henri Lopes désormais officier de la Légion d’honneurJeune Afrique, 2018.
  6. Depuis 1961 LAURÉATS
  7. Henri LOPESAcadémie Française.
  8. Henri Lopès: Chevalier (1998)
  9. Henri LopèsLaval University.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Лопес Анри // Ломоносов — Манизер. — М. : Большая российская энциклопедия, 2011. — С. 33. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 18). — ISBN 978-5-85270-351-4.